12:53 25.11.2017
Ամազոն» ինտերնետային մանրածախ առևտուր իրականացնող կայքի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը երեկ՝ «սև ուրբաթին», ավելացել է 100 մլրդ դոլարով։ Այս մասին գրում է Բլումբերգ գործակալությունը:
Amazon-ի գնորդները պատվիրել են ավելի քան 400 000 կենցաղային իրեր, սմարթֆոններ, խաղային համակարգեր, լեգոներ:
Այս տարվա հոկտեմբերին Ջեֆ Բեզոսը կրկին համարվել էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսից։
Բլումբերգի տվյալներով, գործարարի կարողությունը կազմում է 93.8 միլիարդ։
Իսկ ԱՄՆ -ում կրակոցներ են հնչել սուպերմարկետնրի մոտ: Մեկ օրում 4 նման միջադեպ է տեղի ունեցել՝ Նյու Ջերսիում, Նևադայում, երկուսը՝ Թեննեսիում։
Նյու Ջերսիում Macy’s հանրախանութի մոտ մի տղամարդ է սպանվել, նրա եղբայրը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։
Նևադայում Walmart առևտրի կենտրոնի այցելուների միջև վեճ է տեղի ունեցել կայանման տեղի համար, ինչի հետևանքով մեկը կրակել է մյուսին։
Թեննեսիում անհայտ անձիք Մեմֆիս քաղաքում առևտրի կենտրոնի մոտ տղամարդու վրա են կրակել։ Նահանգի այլ քաղաքում ևս երկու մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել հիպերմարկետի այցելուների միջև վեճի պատճառով։
Սան Պաուլոյի առևտրային կենտրոններից մեկում մարդիկ իրար հրմշտել են հեռուստացույցի համար։
Խանութների մոտ հսկայական հերթեր են գոյացել. շատերն անհամբերությամբ են սպասել «սև ուրբաթին», որպեսզի իրենց ուզած ապրանքը գնեն անհամեմատ ցածր գնով։
«Սև ուրբաթն» առաջին անգամ հայտարարվել է 1966 թվականին ԱՄՆ-ում Ծննդյան տոներից առաջ։ Այսօր արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրները «սև ուրբաթ» են կազմակերպում։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...
09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...