Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի օրակարգի ու Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի օրակարգի ու Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառների մասին

13:55 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է:

«Քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են իրենց օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասաց նա:

Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառներին անդրադառնալով՝ Մակունցն ասաց.

«Առնվազն եթե հիշենք՝ ինչ ընթացակարգերով պիտի անցնի կոնվենցիա, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի. նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, ապա նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչու է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

18:54 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […] ...

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

17:17 15.05.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել […] ...

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

14:24 15.05.2024

Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական […] ...

BACK_TO_TOP