Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը

17:46 28.08.2019

Օգոստոսի 28-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ:

Ողջունելով Զարեհ Սինանյանին Կիպրոսում՝ Ֆոտիսը կարևորեց արդեն ձևավորված երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ երկու պետությունների սփյուռքների միջև համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու հույս հայտնեց, որ սփյուռք-սփյուռք կապերի խորացումը կլինի նաև մեր երկրների կառավարությունների օրակարգերում: Կիպրացի պաշտոնյան առանձնակի ոգևորությամբ խոսեց Կիպրոսում հայ համայնքի կազմակերպվածության, ինտեգրման բարձր աստիճանի, միևնույն ժամանակ ինքնությանը և արմատներին կառչած մնալու մասին: «Կիպրոս պետությունն ամեն բան անում է, որպեսզի հայ համայնքը ճանաչի իր պատմությունն ու պահպանի ինքնությունը, այդ նպատակով կառավարությունն աջակցում է հայկական կազմակերպություններին, դպրոցներին և եկեղեցուն»,- նշեց Ֆոտիու Ֆոտիսը՝ բարձր գնահատելով նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի գործունեությունը: Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշեց նաև, որ քննարկվում է Կիպրոսում Հայաստանի թանգարան կառուցելու նախագիծը, որի ֆինանսավորումը ակնկալվում է Եվրոպական միությունից: «Այս թանգարանը կարևոր կլինի ոչ միայն հայ համայնքի, այլև Հայաստանի և յուրաքանչյուր մարդու համար, որը կայցելի Կիպրոս»,- նշեց Ֆոտիսը:

Զարեհ Սինանյանը ողջունեց թանգարանի կառուցման գաղափարը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ Հայաստանի և Կիպրոսի պատմական ընդհանրությունները էապես նպաստում են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, և Սփյուռքի գծով համատեղ աշխատանքները նոր թափ են ստանալու: «Կիպրոս պետության՝ հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքը  բացառիկ ու փայլուն օրինակ է, և սա խոսում է այս երկրի բարձր արժեհամակարգի մասին»,- նշեց Զարեհ Սինանյանը: Կողմերն անդրադարձ կատարեցին համատեղ փոխըմբռնման հուշագրի ընդլայնմանը, նոր գաղափարների մշակմանը, երկու սփյուռքների երիտասարդական ներուժի համախմբմանը, երիտասարդական հավաքների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը, ակտիվ փոխայցելություններին, ինչպես նաև այս համագործակցության միջոցով երկու երկրների տնտեսական, մշակութային և բիզնես կապերի սերտացմանն առնչվող հարցերի:

Այնուհետ հանդիպումը շարունակվեց եռակողմ ձևաչափով և կողմերին միացավ նաև Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության շրջանակներում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսումը, երիտասարդական ցանցերի ստեղծումը և հավաքների կազմակերպումը, մասնագիտական հարթակների մշակումը, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատումը, սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի ամրապնդումը, համատեղ օրակարգերի մշակումը և տարբեր համայնքներում միասնական միջոցառումների կազմակերպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP