Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել. Ալեն Սիմոնյան

18:57 28.08.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ-ում գորգերի լվացմանը 5 մլն դրամ հատկացնելու փաստին:

Սիմոնյանը նշեց, որ կխուսափի պոստֆակտում գնահատական տալ կատարվածին՝ քննադատել կամ գովաբանել իր գործընկերներին, ինչ-որ ձևով մտնել խոսակցության մեջ մի թեմայով, որի մասին գրվել ու ասվել է: Նա նշեց՝ ինքը նման բան չի անի, միայն կֆիքսի՝ կա իրողություն, կա կարծիք, որ դա պետք էր, մարդկանց կողմից դրական ու հաճելի ընդունվեց, կա նաև կարծիք, որ դա պետք էր անել այլ ձևով:

«Իմ կարծիքն այն է, որ շատ ուշադրություն ենք դարձնում ոչ այնքան կարևոր բաներին, ուշադրություն չենք դարձնում շատ կարևոր հարցերին: Թրենդային ենք սարքում: Save Amulsar գրած շատ մարդիկ ուղղակի ֆիզիկապես չգիտեն՝ Ամուլսարը ՀՀ տարածքում որտե՞ղ է, բայց երբ Դիլիջանում ծառ էին կտրում, չգիտես ինչու՝ այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում: Ես չտեսա իմ այդ գործընկերներին, որ պատրաստ էին իրենց աշխատավարձը տալ, որ մարդիկ ապրեն ու ծառ չկտրեն: Այդ սելեկտիվ վերաբերմունքը ինձ համար պրոբլեմատիկ է: Եթե ես բնապահպան կամ քաղաքական գործիչ եմ, չեմ կարող կիսատ լինել՝ այստեղ խառնվում եմ, այնտեղ չէ: Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP