12:50 29.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության նիստում, արձագանքելով ձկնարդյունաբերության ոլորտում սուբսիդավորման տրամադրման մասին նախագծին, նշեց՝ սուբսիդավորում արվում է՝ ինչ-որ նպատակ հետապնդելով: Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ կարճաժամկետ միջամտություն է սուբսիդավորումը, քանի որ եթե պետք է մի բան սուբսիդավորել, նշանակում է, որ այն կենսունակ չէ, հետևաբար պետք է մտածել՝ արդյո՞ք սա այն դեպքն է, որ պետությունն իր վրա է վերցնում նման պարտավորություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է:
«Պարզ է, որ մենք նաև լուրջ պրոբլեմներ ու ռիսկեր ենք ունեցել, տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որ 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Ընտրությունը հետևյալն է՝ կամ ասենք, որ արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որ չենք կարող անել, կամ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որ էլի չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ պետք է քայլ-քայլ գնալ և ռիսկերը, հնարավորությունները կառավարել, գալ հավասարակշռված լուծումների:
«Մենք, այսպես ասած, տնտեսությունը թողնում ենք՝ ինչ ուզում է, անի, եթե մրցունակ է՝ մրցունակ է, եթե ոչ՝ թող գնա, փակվի՞: Պետք է հրաժարվել դրանից, նույնիսկ այն երկրները, որ այս բանաձևը հորինել են, այսպես չեն անում: Ուրիշ երկրների ասում են՝ մի սուսբիդավորեք, գյուղատնտեսությանը, արտադրությանը մի աջակցեք, բայց որ բյուջեն բացում- նայում ես, ամբողջը սուբսիդավորվում է: Համալսարանական դասագրքերի վերնագրերին միշտ չէ, որ պետք է լուրջ վերաբերվել: Այդ տեսությունը ստեղծած երկրներում բացարձակապես հակառակ տրամաբանությունն է գործել և շարունակում է գործել, և այժմ դա երևում է նաև լուրերի թողարկումից»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ իրենց կուրսը հստակ է. աջակցելու են տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մի պայմանով, համոզվելով միայն, որ դրանով նրանց մրցունակությունն են բարձրացնում, ոչ թե, կոպիտ ասած, «նստեցնում են աջակցության թմրանյութի ասեղի վրա», այլ օգնում են, որ նրանք լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ:
«Այո, մենք այս ոլորտում լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձենք մի քայլով այդ խնդիրը լուծել, ունքը սարքելու տեղ աչքը կհանենք, դրա համար հավասարակշռված քայլերով առաջ գնանք, նաև այսպիսի ծրագրերի արդյունավետությունը մոնիթորինգ անենք, ու եթե պարզվի՝ արդյունավետ չէ, պետք է հրաժարվել դրանից»,- նշեց նա:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...