12:59 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա ասել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու ամբողջ պոտենցիալը չի օգտագործում, ինչի պատճառով բազմաթիվ բացեր կան: Պատգամավորի խոսքով՝ կան աշխատելու տեղեր նաև գերտերությունների, անգամ ՌԴ-ի հետ:
«ՀՀ-ն ի զորու է նաև դառնալ այն հարթակը, որտեղ կարող են քննարկել այլ երկրների միջև եղած խնդիրները»,-ասել է Արման Աբովյանը: Ինչ վերաբերում է Սփյուռքին, այլ, ըստ Աբովյանի, պետք է մտածել ոչ միայն այն, թե Սփյուռքը ինչ կարող է մեզ տալ, այլև, թե մենք ինչ կարող ենք տալ Սփյուռքին:
«Մեր դեսպանները առաջին հերթին նրանք են, որոնցից սկիզբ է առնում Հայաստանը»,- ասել է պատգամավորը:
22:24 15.05.2025
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինՄայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...
22:17 15.05.2025
ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...
22:08 15.05.2025
«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստովՄադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...