Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի թույլտվություններ էր տվել ջրօգտագործողներին. Արթուր Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի թույլտվություններ էր տվել ջրօգտագործողներին. Արթուր Դավթյան

13:45 29.08.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ձկնաբուծարանների և ջրային ավազանի խնդրին: Նա տեղեկացրեց՝ մեկ քրգործ քննվեց Արարատի մարզի տարածքում տրված թույլտվության հետ կապված:

«Պարզվեց, որ ժամանակի բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի առանց փորձաքննության կամայական թույլտվություն էր տվել: 211 տնտեսվարողներ ապօրինի այդ արտադրությունն իրականացնում էին, ապօրինի այն իմաստով, որ փորձաքննություն չէին անցել, բայց ունեին թույլտվություն, ահավոր վնասների մասին էր խոսքը և ավելի վատ ռիսկերի մասին: Համապատասխան քրեաիրավական գնահատականները տրվել են: Լուրջ, հրատապ ներգրավվածության անհրաժեշտություն կա՝ այդ տնտեսվարողների մոտ հասկանանք՝ ինչ է կատարվում: Այս պահի դրությամբ փորձաքննություն չեն անցել: Հիմա մի կազմակերպության հարց ենք քննարկվում, բայց փաստ է՝ ունենք տնտեսվարողներ, որ այս պահի դրությամբ պատշաճ չեն օգտագործում նույն ջրային ռեսուրսի օգտագործումը, որը հղի է վտանգներով»,- ասաց նա:

Դավթյանը վարչապետին վստահեցրեց՝ խնդիրը կա և իր պատկերացմամբ՝ օպերատիվ լուծման կարիք ունի: Գլխավոր դատախազի խոսքին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ստացվում է, հիմա ի՞նչ պետք է անենք: Եթե թույլտվություններն ապօրինի են տրված, էլի շատ բարդ իրավիճակ է: Ենթադրենք, 200-ն էլ գործող տնտեսվարող են, նշանակում է՝ փաստացի բռնել-փակել»:

Գլխավոր դատախազն արձագանքեց.

«Գուցե ոչ թե փակել, այլ նոր պայմաններին համապատասխանեցնել, այսինքն՝ իրականացնել գործողություններ, որ վերահսկելի լինի»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը զեկուցեց, որ գլխավոր դատախազի հետ աշխատում են, շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նոր ընդունված և նախորդ օրենքներում տարբերություն կար, այդ մասով կարող են աշխատել:

«Մի քանի տնտեսվարողի մասով միանշանակ է՝ վերջին փոփոխություններից հետո որոշակի ծավալի պարագայում հստակ նշվում է, որ դա փորձաքննության ենթակա է: Տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացվելու մասին արձանագրություններն ուղարկվել են տեսչական մարմիններ, եթե կան իրավաչափության հետ կապված հարցեր՝ նաև այլ մարմինների»,- ասաց նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդիրը նուրբ է, չի բացառվում, որ տնտեսվարողը դիմել է նախարարություն և չի էլ իմացել, որ չի անցել փորձաքննությունը:

«Պետք է քննարկել, ողջ գործընթացը հընթացս անցնելու հնարավորություն տալ իրենց, որ տնտեսությունը չտուժի, և նրանց վերադարձնենք իրավական դաշտ»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետն էլ նշեց՝ պետք է առիթից օգտվել, որ այս ծրագրերը իրականացնեն ժամանակին, որ այդ ջրային խնայողության ռեժիմը աշխատի: Նրա համոզմամբ՝ պետք է նուրբ լուծումներ գտնել, բայց լուծումներ անպայման պետք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP