15:05 29.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ է նշանակում «ներառականությունը»:
««Ներառականություն» նշանակում է ավելի շատ թվով ապրանքատեսակներ և ավելի շատ թվով արտադրատեսակներ»,- ասաց նախարարը:
Իսկ արդյո՞ք քաղաքացիները ավելի լավ են ապրում հիմա, քան նախորդ տարի հարցին, նախարարը նշեց, որ պատասխանն ունի միջին վիճակագրական պատասխան.
«Նայեք վիճակագրության թվերը, թե որոնք են միջին աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները, դրանք հրապարակային թվեր են: Բայց ես ուրիշ բան էի ուզում ասել: Երբ մենք խոսում ենք էն մասին, որ կան ոսկերչական նոր ձեռնարկություններ, շոկոլադ արտահանող կամ արտադրող ձեռնարկություններ, որոնք նոր աշխատատեղեր են»:
Իսկ թե քանի նոր աշխատատեղ է եղել հարցին նախարարը նշեց` տարեվերջին կհրապարակեն, ինչպես հրապարակեցին նախորդ տարեվերջին: Հարցին` արդյո՞ք արդարացված են ներդրումների հետ ունեցած ակնկալիքները, նախարարը խոստովանեց, որ մակրոտեսանկյունից դեռևս այն վիճակում է, որը չի բավարարում.
«Նախորդ տարվա արդյունքներով ունեցել ենք համախառն ներքին արդյունքի նկատմամբ 17 տոկոս ներդրումներ հիմնական միջոցներում, և մենք գտնում ենք, որ երկարատև կայուն աճ ապահովելու համար դա բավարար մակարդակ չէ: Մենք գտնում ենք, որ կառավարության առաջիկա հնգամյա ռազմավարությունը պետք է ձգտի այդ ցուցանիշը հասցնել առնվազն համախառն ներքին արդյունքի 23 տոկոսը գերազանցող մակարդակի և բոլոր այն ծրագրերը, որոնք կառավարության կողմից քննարկվում են, էն արտոնությունները, որ տրվում են, պետական աջակցության այն գործիքները, որ կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, հենց այդ նպատակին են ձգտում»:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...