19:50 29.08.2019
Հայ Ազգային Կոնգրեսն Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․
«Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը, և ընդհանրապես, տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը:
Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարևորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի և այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:
Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարևորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում և առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետևաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի ժողովրդի առողջության և երկրի բնության ու էկոհամակարգի վրա: Այս խնդիրները հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները:
2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ շահագործման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:
Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:
Հաշվի առնելով վերոշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով և վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար: Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ և շահագործման ուղղությամբ որևէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության և վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ:
Անհրաժեշտ է նաև խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական և տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ՝ առաջնայնությունը տալով առաջինին»:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...