Սեպտեմբերի 1-ից քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Սեպտեմբերի 1-ից քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին

09:29 30.08.2019

Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար:

Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝

– պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո կամ

– քաղաքացին 2014 սեպտեմբերի 30-ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ

– պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը և թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման  համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մուտքագրելու պահին:

Եթե ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտը դեռևս թվայնացված չէ, ապա վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտն անցնում է ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափով տրամադրվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին էլեկտրոնային վկայականների, վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաև  վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքները ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:

Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն է  ընձեռնվում մշտապես ունենալ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ և տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում:

Վկայականների կամ դրանց կրկնօրինակների կամ տեղեկանքների իսկության ստուգումը կարող է իրականացվել դրանց վրա զետեղված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը մուտքագրելով www.e-verify.am կայքում կամ օգտագործել դրանց վրա զետեղված արագ արձագանքման ծածկագիրը:

Քաղաքացու պահանջով ՔԿԱԳ մարմինները պարտավոր են տրամադրել վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:

Վկայականների կրկնօրինակների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն գանձվում է 3.000 ՀՀ դրամ, իսկ տեղեկանքի տրամադրման համար՝ 2.000 դրամ պետական տուրք:

ՔԿԱԳ մարմինների գործառույթների կատարման վերաբերյալ հարցերը կամ բողոքները խնդրում ենք ուղղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]  կամ զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ 85 00 հեռախոսահամարով:

Հիշեցնենք նաև, որ քաղաքացիները ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների, դրանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ու ծառայության սակագներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://e-hotline.am/services/ :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

12:20 04.07.2025

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2025

SHANTNEWS

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

11:58 04.07.2025

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

BACK_TO_TOP