Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում

23:20 30.08.2019

Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում:

2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց 7-րդ ավագ դպրոցը, որի վերակառուցումը ծախսատար լինելու պատճառաբանությամբ համարվեց ոչ նպատակային, բայց հետո, տիպային դպրոցի շենքը արտադրական նպատակներով օգտագործելու համար օտարվեց անհատ ձեռներեցի:

Որպես տիպային կառույց՝ դպրոցի այս շենքը կառուցվել է 60 տարի առաջ: Արթիկի երրորդ միջնակարգ, իսկ վերջին տարիներին արդեն  ավագ դպրոցն օպտիմալացումից հետո միակն է: 50-ականների կառույցը երկրաշարժի հետևանքով վնասներ է ունեցել, ամրացման աշխատանքներ եղել են, պատերն ամուր են, բայց որպես ավագ դպրոց՝ չուներ պահանջվող պայմանները:

«Մի դասարանից մյուսն անցում էր կատարվում դասարանի միջոցով, որը հարմար չէր, մեկը մյուսին խանգարում էր»,-իրենց պայմաններն է ներկայացրել ավագ դպրոցի տնօրեն Արևիկ Արշակյանը։

Երկու ավագ դպրոցների միավորումը պատճառ դարձավ, որ առաջնային հիմնանորոգման ծրագիրն ընդգրկի այս դպրոցը: Նորից դրսից ու  ներսից ամրացման աշխատանքներ են իրականացվում ամբողջ դպրոցում: Հաշվի առնելով աշակերտների թիվն ու դասարանների հագեցվածությունը՝ փոքր դասասենյակները մեծացնում են՝ միջնապատերն ապամոտնաժելով:

Ըստ նախագծի՝ ավագ դպրոցի հիմնական դասասենյակները կենտրոնացվելու են երկրորդ հարկում: Բոլոր հարկերում ջերմամեկուսացում  ապահովելու համար նաև հին, փայտաշեն առաստաղներն են մոնտաժվում:

Ներքին վերանորոգումներից բացի, շենքի արտաքին տեսքը կենթարկվի ձևափոխությունների: Հին կառույցի վերակառուցմանը զուգահեռ  շինարարը կառուցելու է նոր մասնաշենք: Այն լինելու է ավագ դպրոցի մարզադահլիճը, իսկ նոր մասնաշենքի հարակից տարածքում կստեղծվի ֆուտբոլի դաշտ ու վազքուղիներ:

«Դպրոցի մոտ կառուցվելու է նոր մարզադահլիճ ՝ իր սանհանգույցներով, հանդերձարաններով, գույքի պահեստով ու մարզադաշտով»,- ասում է աշխղեկ Ալիկ Հովհաննիսյանը։

50-ականներին կառուցված տիպային դպրոցը մարզադահլիճ չի էլ ունեցել, ֆիզկուլտուրայի դասերն այսքան տարի պարապել են դասասենյակներում կամ միջոցառումների դահլիճում: Հատկացված տարածքում արդեն հողային աշխատանքներ են իրականացվում:

Հանված սևահողը դպրոցի բակ է տեղափոխվում, հետո օգտագործելու են բարեկարգման, կանաչապատման համար: Շինաշխատանքների ընթացքը կարող է դանդաղել  տարածքում եղած հաստաբուն 3 ծառերի պատճառով: Շինարարին թույլ չեն տալիս դրանք կտրել, բնապահպանները եկել, տեսել են, ծառերը համարակալել ու գնացել:

Իսկ դպրոցի հին շենքի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման ընդհանուր ծրագիրը կավարտվի 1․5 տարի անց: Այդ  ընթացքում ավագ դպրոցը դասերը կանցկացնի Արթիկի նախկին Կենցաղի տանը: Սեպտեմբերի 1-ն այստեղ են դիմավորելու:

Ժամանակավոր դպրոցում ևս պայմաններ են ապահովվել, ջեռուցումը կլինի էլեկտրականությամբ, նախկին սպասարկման կենտրոնի սենյակները հարմարեցրել են դասապրոցես կազմակերպելու համար:

Տարիներով փակ, չօգտագործվող շինությունը դպրոցին տրամադրվել է վարձակալությամբ: Ֆինանսական հարցերի կարգավորումը դրված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու մարզպետարանի վրա: Շենքը նախատեսված է 250 աշակերտի համար: Դպրոցը թեև ունի նոր գույք, բայց ժամանակավոր դպրոց չեն տեղափոխի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

BACK_TO_TOP