16:25 31.08.2019
Երեկ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրում: Սննդային թունավորման ախտանշաններով Գյումրու բժշկական կենտրոն և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 46-ի: Տուժածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Նրանց թվում կա մեկ երեխա: Բոլորը ռեստորանում մասնակցել են հարսանեկան արարողության:
Փեսան Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ հարսը Շիրակի մարզի Արփենի գյուղից է: Երկու մարզերի խնամիների հյուրերին հարսանիքի կեսից նույն՝ սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց էին տեղափոխել ոչ միայն շտապ բուժօգնության, նաև ոստիկանական մեքենաներով: Հարսանիքի մասնակիցները Shantnews-ին պատմել են, որ օգտվել են տարբեր ճաշատեսակներից, և միջոցառման մեկնարկից 4.5 ժամ անց հյուրերի ինքնազգացողությունը սկսել է վատանալ:
Հարսն ու փեսան չեն տուժել: Կեսգիշերին տուժածների մեծ մասի վիճակն արդեն բարելավվել է: Ուշ գիշերին տուժածներին է այցելել Շիրակի մարզպետը, տեղում ծանոթացել իրավիճակին: Մինչև այսօր առավոտ ինֆեկցիոն հիվանդանոցի բոլոր մահճակալները զբաղեցված են եղել:
Բոլոր հիվանդներից կատարվել են նմուշառումներ: Սննդի անվտանգության տեսչական մարմինը նմուշառում է կատարել նաև ռեստորանային 19 սննդատեսակից: Լաբորատոր հետազոտություններ են կատարվելու: Ռեստորանի տնօրենը նշում է՝ հետազոտության համար տրամադրել է բոլոր այն ուտեստները, որոնք սեղաններին են եղել:
«Նմուշներ են վերցրել բոլոր ծառայությունները: Սննդի բոլոր տեսակներից են վերցրել, և ես շատ եմ խնդրել, որ ոչ մի բան բաց չթողնեն, որովհետև ես չեմ կասկածում մեր տված սննդի վրա: Մենք բարձր որակի սնունդ ենք տալիս: Գնումները կատարում ենք բոլոր փաստաթղթերով: Ես մտածելու բան չունեմ: Եթե եզրակացություն տան, որ թթվասերից է կամ մայոնեզից, կամ մեկ այլ մթերքից, այդ ժամանակ կտեսնենք, թե որտեղից ենք առել սնունդը, թող արտադրողը պատասխան տա: Մինչ ռեստորան հասնելը, ինչքանով տեղյակ եմ, փեսայի տանը մեծ սեղաններ են եղել բացած, մարդիկ այնտեղ էլ են սնվել: Չեմ կարող ասել, թե այնտեղից է պատճառը: Ամեն դեդպքում եկեք սպասենք, թող մասնագետները եզրակացություն տան»,- Shantnews-ին ասել է «Դվին» ռեստորանի տնօրեն Սարգիս Սարգսյանը:
Հարսանիքի մասնակիցների թիվը, ըստ ռեստորանի տնօրենի, 255-ն է եղել: Թե ինչո՞ւ է նրանց միայն մի մասը թունավորվել, կպարզվի հետազոտությունների արդյունքում, բայց բժիշկների ախտորոշումը մեկն է՝ սննդային թունավորում:
Հիվանդանոցում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ 3 տուժած: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայություն մատուցելու հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս ընթացքում «Դվին» ռեստորանի գործունեությունը դադարեցված է:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...