12:11 27.11.2017
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանիքում ծագած սկանդալը թափ է առնում օր-օրի:
Արմեն Ջիգարխանյանի որդու ելույթը՝ «Новые русские сенсации» հաղորդաշրի նախորդ թողարկմանը, Ջիգարխանյանի նախկին կինը սարսափով էր դիտում: Նա հոգնել է լսել անհիմն մեղադրանքներ իր հասցեին: Այժմ Տատյանա Վլասովան որոշել է, որ ինքն էլ ունի ձայնի իրավունք և եթե իրեն մեղադրում են բոլոր մեղքերի մեջ, ուրեմն ինքն էլ ունի պատասխանի իրավունք:
«Նա ոչ միայն խաբեբա է, այլև փտած մարդ: Ուրիշ ոչինչ չես ասի: Ես տպավորություն ունեմ, որ ով նրա հետ շփվում է, ժամանակի ընթացքում նույն կարծիքն է կազմում: Չնայած, որ նա հմայիչ է. գեղեցիկ շորեր է հագնում ու խուճուճներ ունի: Նրան խղճալ կարելի է, չէ որ նա չի փոխվի, ամբողջ կյանքում այդպիսին կմնա», – ասել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան Վիտալինայի մասին:
Ամուսնալուծության պաշտոնական որոշումից մեկ օր առաջ Ջիգարխանյանի նախկին կինը մարտահրավեր նետեց Վիտալինային:
Տատյանա Վլասովան նաև նշել է. «Ես չգիտեմ, գուցա նա արհեստավարժ խափեբա է, բայց նա իսկապես արհեստավարժ աշխատեց: Նրան պետք է տալ իր վաստակածը: Ասում են, նա նախկինում էլ նման փորձ է ունեցել, բայց այնտեղ ցանկալի արդյունքի չի հասել»:
«Новые русские сенсации» հաղորդաշարում, առաջին անգամ բացահայտվել է մի փաստաթուղթ, որի հայտնաբերումից սարսափելի վախենում էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Դա Արմեն Ջիգարխանյանի հաշվից 4 076 098 ռուբլի գումարի դուրսգրումն է: Հենց այդքան գումար կար ժողովրդական արտիստի հաշվեհամարին, երբ սկսվեց այս սկանդալը: Եթե հավատանք այս փաստաթղթին, ապա հոկտեմբերի 10-ին Վիտալինան, լիազորագրով Արմեն Ջիգարխանյանի հաշիվը զրոյացրել է:
Ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին հաշիվը զրոյացնում է, իսկ 15-ին հայտարարում, որ իր հանրահայտ ամուսինը անհայտացել է:
Աղմկոտ բացահայտումները ներկայացված են «Новые русские сенсации» հաղորդաշարի ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին կկայանա Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը: Ժողովրդական արտիստը հրապարակային մեղադրել էր երիտասարդ կնոջը՝ իրեն թալանելու մեջ:
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...