13:17 04.09.2019
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին:
«Սիրելի հայրենակիցնե՛ր
Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է:
Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը երբեք չի պատժում և դակողի դեր չի կատարում, այլև վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում:
Այս առումով, փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր ու հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ:
ԱԻՆ Փրկարար ծառայությունը այսօր իր ուրույն տեղն ունի համաշխարհային փրկարարական մեծ ընտանիքում: Հայ փրկարարն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին, ինչը մենք բազմիցս ենք ապացուցել:
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է, և համակարգում անելիքներ այլևս չկան: Կան, այն էլ որքան, սակայն դրանց մասին այսօր շատ քիչ եմ խոսելու:
Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև մեր համակարգի մարտահրավերները, դրանց որակն ու աշխարհագրությունը և միայն Փրկարարական գույք ձեռք բերելու համար կառավարությունը վերջին շրջանում պետական բյուջեից նախարարությանը տրամադրել է ավելի քան 260 միլիոն դրամ, հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար՝ մոտ 1 միլիարդ դրամ:
Շատերն արդեն գիտեն, որ իմ առաջարկությամբ և վարչապետի պատրաստակամության արդյունքում՝ որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Ցավալի է, բայց պետք է նշեմ, որ առ այսօր փրկարարներն արել են անհնարինը չնչին աշխատավարձի դիմաց:
Հավաստիացնում եմ՝ այս որոշմանը մենք, մեր ժողովուրդը, բոլորը երկար տարիներ են սպասել: Մեր փրկարարները, իրոք, արժանի են բարձր գնահատանքի:
Սիրելի հայրենակիցնե՛ր
Արտակարգ իրավիճակների և հատկապես հրդեհների առումով այս տարին աննախադեպ էր ողջ աշխարհի համար: Ցավոք, հրդեհները չշրջանցեցին նաև մեզ: Մենք ունեցանք մի շարք բարդ հրդեհներ, որոնց հետևանքները կարող էին ճակատագրական լինել թե պետության, թե մեր ժողովրդի համար: Ասածս պատկերավոր ներկայացնելու համար ասեմ, որ հրդեհների քանակն ու մասշտաբները այնքան մեծ էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր նաև փրկարար ծառայության կենտրոնական ապարատը:
Գուցե զավեշտալի թվա, բայց այսօրվա հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքներին անգամ փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցի: Բոլորը հրդեհաշիջմանն էին մասնակցում:
Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր փրկարարները, և հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը: Հրամանները կատարել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու, առանց պաթոսի ու ձևականությունների: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի էին ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր:
Ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն:
Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը: Փրկարարը հերոս է: Իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, որն օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, սողանքի, երկրաշարժի և մնացյալ աղետների դեմ, որը սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունն ու անդորրը:
Ահա այսպիսին է Հայ փրկարարի կերպարը, որից նվիրվածություն ու հոգատարություն է հորդում համակարգի, կողքինի, հարևանի, բարեկամի, և անգամ չարկամի նկատմամբ:
Ցավոք, իսկական փրկարարի կողքին կան նաև փրկարարի համազգեստ կրող, բայց փրկարարի բարձր կոչման հետ որևէ առնչություն չունեցող աշխատակիցներ:
Այդպիսիք նկատվում են ծառայության ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ, գլխավոր և անգամ բարձրագույն խմբերում:
Վստահեցնում եմ, որ սրանք մասնավոր դեպքեր են և ժամանակի ընթացքում շտկելի, քանզի փրկարարի այդ տեսակը տեղ չունի պատվախնդիր փրկարարների կողքին:
Հարգելի հայրենակիցնե՛ր
Շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ փաստել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է: Ավելին՝ 1988 թվականի աղետալի դեպքերը ապացուցեցին, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին է փրկարար: Ի տարբերություն այլ ժողովուրդների՝ Աստված օժտել է մեր ժողովրդին հարազատի ու բարեկամի ցավով վշտանալու, նրա ուրախությամբ ցնծալու, պետք եկած ժամանակ համախմբվելու հատկանիշով: Հավատացե՛ք, սա կարևոր ազգային արժանիք է, որը պետք է օգտագործենք ոչ միայն աղետների հետևանքներ վերացնելու, այլ նաև դրանց կանխարգելման դեպքում:
Ասածիս վառ ապացույցն է Սյունիքի, Վայոց Ձորի և այլ տեղերի հրդեհների դեմ պայքարում շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների, բանակի, ոստիկանության, համայնքների և բնակիչների ակտիվ մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներին, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին:
Սիրելի՛ փրկարարներ,
Վերստին շնորհավորում եմ այս սուրբ մասնագիտական տոնի կապակցությամբ: Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին:
Դուք բարի գործ եք անում, Դուք Աստվածահաճո առաքելություն եք իրականացնում, ինչը գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար:
Հ. Գ. Ես նշեցի, որ մեր փրկարարներից մի քանիսը հոգնածության, ծանրաբեռնվածության պատճառով՝ դեպքի վայրից տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, որոնցից երկուսի՝ Փ/Ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի և Փ/Ծ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանի ավտոմեքենաները գրեթե վերածվել էին մետաղի ջարդոնի:
Ես չգիտեմ, ունեմ դրա իրավունքը, թե ոչ, բայց բացառիկ որոշում եմ կայացրել, որոշել եմ ԱԻՆ ողջ անձնակազմի անունից տղաներին պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով:
Խիղճ և խաղաղություն բոլորիս… »։
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...