Պայմանները բավարա՞ր են լիարժեք դաս անցկացնելու համար. «Հայաստանի Հանրապետություն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Պայմանները բավարա՞ր են լիարժեք դաս անցկացնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

10:32 05.09.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս:

«Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ  ունեցող դասարանների համար այդ ժամանակը քիչ է, որովհետեւ դասագրքերը բարդ են, առարկան բացատրելը շատ ժամանակ է պահանջում: Անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել, հետո հարցադրում կատարել ու տնային աշխատանքը ստուգել: Ավագ դպրոցում անհնար է: Ես ինքս էլ չեմ հասցնում, քիչ դեպքեր են լինում, որ հասցնում եմ: Ցածր դասարաններում հնարավոր է»,-թերթի հետ զրույցում ասել է մանկավարժ, ֆիզիկայի մասնագետ Արմիկ Խոսրովյանը՝ ընդգծելով նաեւ, որ ավագ դպրոցի ֆիզիկայի ծրագիրը ամենատաղանդավոր երեխան անգամ չի ընկալում, եթե իրեն օգնող չկա: Ֆիզիկայի ծրագրի բարդ լինելու տեսակետը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կիսում է: Միայն թե չի կարծում, որ դա մտածված է արվում: Ըստ նրա, պարզապես այդպես ստացվում է. «Դա նշանակում է, որ մարդկանց հետ պետք է աշխատենք, ներկայացնենք դասագիրք գրելու ձեւերը, մոտեցումները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

20:20 16.08.2025

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը […] ...

SHANTNEWS

20:00 16.08.2025

SHANTNEWS

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

19:55 16.08.2025

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

Կիրակի օրը «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում անցկացնելու մտադրություն ունեցող եվրոպացի առաջնորդները չպետք է մոռանան անձեռոցիկների և շաքարի գդալների մասին, իր Telegram ալիքում կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի […] ...

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

19:44 16.08.2025

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

Պետդեպարտամենտը կասեցրել է վիզաների տրամադրումը Գազայի հատվածի բնակիչներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տեղադրվել է X կայքում։ «Գազայի բնակիչների համար բոլոր մուտքի վիզաների տրամադրումը կասեցվել է, քանի դեռ մենք լիարժեք և մանրակրկիտ վերանայում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում բժշկական և մարդասիրական աշխատողների համար ժամանակավոր վիզաների փոքր քանակի տրամադրման գործընթացն ու […] ...

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

19:33 16.08.2025

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։ «Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ […] ...

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

19:22 16.08.2025

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...

BACK_TO_TOP