Հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր. իրավաբանը՝ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր. իրավաբանը՝ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշման մասին

13:55 05.09.2019

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը:

«Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։

Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող անհատական հիմք է (այսինքն՝ այդ հատկանիշը պիտի առկա լինի կոնկրետ անձի մոտ արդեն հանցանքը կատարելուց ԱՌԱՋ), գիտեն գոնե քրեական իրավունքի մասնագետները։

Անձեռնմխելիությունը մի արտոնություն է, որը ոչ թե «վարձատրություն» է, այլ պիտի ծառայի մի որոշակի նպատակի։ Քաղաքական անձեռնմխելիությունը պիտի պաշտպանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ մանդատ ունեցողներին գործադիր իշխանության կամայականություններից։ Օրինակ՝ խորհրդարանը պիտի գործի անխոչընդոտ, և պատգամավորական անձեռնմխելիության նպատակն է արգելել, որ գործադիր իշխանությունը տարբեր պատրվակներով ձերբակալի ու այլ կերպ հետապնդի պատգամավորներին՝ այդ եղանակով խոչընդոտելով խորհրդարանի գործունեությունը։ Պետության գլուխն օտար երկրում օգտվում է միջազգային-իրավական անձեռնմխելիությունից։ Այլ պետությունների դեսպաններն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից հյուրընկալող երկրում։ Եվ այս ամենը հարյուրամյակների իրավական ավանդույթ է ու վիճելի չէ։ Դիվանագիտական անձեռնմխելիությունը պաշտպանում է անգամ քաղաքացիաիրավական հայցերից։ Միջպետական հարաբերություններն ունեն առաջնություն։ Միայն Բեռլինում դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց կողմից ամեն տարի կատարվում են մի քանի տասնյակ հազար իրավախախտումներ, որոնք անհետևանք են մնում։ Դատարանները քննության չեն ընդունում նաև նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը։

Այսպիսով, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման, հարյուրամյակների պատմություն ունի, ու ՀՀ ՍԴ-ն այս հարցում ոչ մի նոր բան չի ասել։ Դա այդպես է։

Ինձ համար անհասկանալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջազգային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։ Հիմա․

Հարց 1․ Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։

Հարց 2․ ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարևորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։

3․ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ․ ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։

Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձևակերպումը («․․․չնախատեսելու մասով ճանաչել․․․․ անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «․․․չնախատեսելու մասով․․․» ձևակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ:

Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։ Եթե Սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

14:22 31.07.2025

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։   ...

BACK_TO_TOP