14:54 06.09.2019
«Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, մասնավորապես մամուլը գրում է, որ Էդմոն Մարուքյանի միջոցով փորձ է արվում տապալել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով խոսել է Էդմոն Մարուքյանը՝ հերքելով նման լուրերը և դրանք լկտի սուտ անվանել:
«Մենք վաղուց անցյալի էջը փակել ենք: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում: Թող էդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղը և չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Էդ մանկապարտեզ սեփականաշնորհողները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները որևէ շանս չեն կարող ունենալ: Հայաստանում ընտրության միջոցով ձևավորվել է լեգիտիմ պառլամենտ և կառավարություն, և Փաշինյանը կլինի վարչապետ մինչև հաջորդ ընտրությունները: Իզուր վերև, ներքև մի թռեք, ոչ մի բան չեք կարող փոխել»,- ասել է Մարուքյանը:
Նա նաև անդրադարձել է ԼՀԿ-ի կողմից ԱԺ բերած երկու նախագծերին, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները հրապարակային դարձնելուն, իսկ մյուսը մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի կիրառմանը: Նա նշել է, որ հանձնաժողովների նիստում երկու նախագծերն էլ մերժվել են:
Տեսանյութի վերջում Մարուքյանը խոսում է վարչապետի մատնանշած գաղտնի զեկույցի մասին՝ նշելով, որ այդ զեկույցը կա:
«Այդ զեկույցին ես ծանոթացել եմ և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի: Այն մեր վիճակի մասին է գրված դեռ 2014-ին»,- ասում է Մարուքյանը:
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...