Նիկի Մինաժը հեռանում է բեմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Նիկի Մինաժը հեռանում է բեմից

21:24 06.09.2019

Ամերիկացի ռեփեր Նիկի Մինաժը հայտարարել է, որ ավարտում է երաժշտական կարիերան: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ես գիտեմ, որ դուք ուրախ կլինեք դրանով»,- ասել է 36-ամյա Մինաժը բարին չկամեցողներին:

Հիպ-հոփ կատարողը նշեց, որ պատրաստ է ընտանիք կազմել: Նա իր երկրպագուներին խրախուսել է շարունակել աջակցել նրան:

Երգչուհին օգոստոսին հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի Քենեթի Փեթիի հետ:

Նիկի Մինաժի դիսկոգրաֆիան պարունակում է չորս ստուդիական ալբոմ և «Գրեմմի» երաժշտական մրցանակի 10 անվանակարգ: 2015-ին նա, Forbes ամսագրի համաձայն, աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանիշում միակ կինն էր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

23:01 05.05.2025

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...

«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել

22:54 05.05.2025

«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել

«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում։ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվն է գրանցել «Լեգանեսի» հետ։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը» 31 միավորով՝ 19-րդը։ 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ին։ ...

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

22:41 05.05.2025

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

22:33 05.05.2025

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

22:23 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

BACK_TO_TOP