Աշխատանքային խումբն ավարտել է աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման մասին մշակված ծրագրի համար առաջարկությունների փաթեթի կազմումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

Աշխատանքային խումբն ավարտել է աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման մասին մշակված ծրագրի համար առաջարկությունների փաթեթի կազմումը

19:59 10.09.2019

Աղետի գոտու բնակավայրերում տնակների հաշվառման աշխատանքային խումբն, ըստ էության, ավարտել է ուսումնասիրությունները, քարտեզագրել բոլոր ժամանակավոր կացարանները և պարզել դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակը, հերթն արդեն, ըստ առաջարկությունների, գործողությունների փուլին է հասել: Բնակարանային խնդրի լուծման ինչ ռեալ տարբերակներ կան օրակարգում և բնակարան ստանալու առաջնահերթությունները ինչ կարգով են սահմանվելու: Աշխատանքային խումբն առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստել է:

8 ամիս տևած ուսումնասիրությունները շատ բան են պարզել տնակների վիճակի, կարգավիճակի և բնակիչների՝ դրանցում երկար տարիներ ապրելու կամ նոր հայտնվելու հիմքերի մասին: Աշխատանքային խումբը բոլոր տնակային հասցեներին անդրադառնում է մեկ առ մեկ, տնակի բնակչի բնակապահովման խնդրին ևս անհատական մոտեցում է լինելու: Աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանը նշում է, որ որևէ մեկը հույս չունենա, որ միայն տնակ ունենալով՝ նա կարող է բնակարանատեր դառնալ: Չկա նման տրամադրվածություն և նման ծրագիր, որովհետև նախորդ հաշվառումից հետո մարդիկ սկսեցին աչքի լույսի պես պահել իրենց տնակները:

Փակ տնակների քանդումը աշխատանքային խումբը համարում է առաջնահերթ: Բայց ինչպես կազմակերպել, երբ տնակատերը 10, նույնիսկ 20 տարի քաղաքից բացակայում են: Արդարադատության նախարարությունն ու քաղաքաշինության կոմիտեն հանձնարարություն են ստացել 1 ամսում մշակել կարգ, թե ինչպես է հնարավոր տնակատիրոջ բացակայության պարագայում տնակի ապամոնտաժման հարց լուծել:

Գյումրիում մոտ 600 փակ տնակ կա: Չբնակեցվածների համար օրակարգային է ապամոնտաժումը, բնակեցված տնակների դեպքում՝ ինչպես անել, որ ընտանիքներին հնարավորություն տրվի 30 տարի անց դուրս գալ փայտե կացարաններից: Տնակի բնակիչներ կան, որոնք ոչ թե տուն են պահանջում, այլ համաձայն են տնակի տեղում քարից տուն կառուցել, եթե էժան վարկավորում լինի: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով՝ նման ավելի քան 200 ընտանիք կա, ովքեր համաձայն են իրենց բնակարանները կառուցել, եթե տարածքը թույլատրեն սեփականաշնորհել: Քաղաքաշինության կոմիտեն էլ ունի ծրագիր, որով առաջարկում է ընտանիքներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տալ բնակարանաշինության համար:

Շիրակի մարզպետը շեշտում է, որ այլ առաջարկներ էլ կան տնակի բնակիչներին: Դրանք բոլորն առաջարկվելու են ընտանիքներին: Արդյունքներից է կախված, թե անհրաժեշտություն կլինի բնակարանաշինություն սկսել կամ վկայագիր տրամադրել: Այնուամենայնիվ, Գյումրիում բնակարանաշինություն սկսելու մասին այժմ որևէ խոսք չկա: Այս պահին անօթևանության համատեքստում նաև այլ խնդիր է հրատապություն պահանջում, դրանք վթարային շենքերն են:

Մտադիր են վթարային շենքերի ամրացմամբ նաև անօթևանության խնդիր լուծել: Աշխատանքային խումբը ևս հակված է վթարային շենքերը վերակառուցել, ամրացնել, քան նոր բնակարաններ կառուցել:

Բնակապահովման ինչպիսի ծրագիր էլ լինի, նորից հերթագրում է պահանջվում: Համանման տարբերակ, հիշեցնենք, գործել է 1988-ից հետո 20 տարի շարունակ: Բայց ոչ թե արտոնությունները, այլ առաջնահերթություններն են այս անգամ էական դեր խաղալու: Հաշվի են առնվելու ոչ միայն ընտանիքի սոցիալական վիճակը, նաև այն, թե տնակը ինչ կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա է:

Առաջնահերթությունները մշակելու է մեկ այլ աշխատանքային խումբ: Նշված բալավորումը հենց նրանք են անում: Բնակարանային ապահովման մշակվող ծրագրից հայտնի է, որ չեն օգտվի այն ընտանիքները, որոնք տնակներ չունեն, բայց երկրաշարժին բնակարան են կորցրել ու մինչև հիմա չեն փոխհատուցվել: Այս ընտանիքները հաշվառված էլ չեն: Բնակապահովման նոր ծրագիրը, հիշեցնենք, Գյումրիում վերաբերելու է տնակներում ապրող 2550 ընտանիքներին: Մեկնարկի ժամկետը, ըստ նախատեսումների, 2020 թվականի հունվարն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

11:06 01.08.2025

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

BACK_TO_TOP