17:05 10.09.2019
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր նորից հայտարարեց ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, այս անգամ՝ խորհրդարանի ամբիոնից ու որոշակի էպատաժով։
Բաբաջանյանը ամբիոնին մոտեցավ պայուսակով, «իրերը հավաքած», ինչը առաջացրեց սպասում, որ նա հնարավոր է ելույթի վերջում հայտարարի մանդատը վայր դնելու մասին։ Օրեր առաջ հենց դա էր պահանջում ԼՀԿ խմբակցությունը, որի կազմում Բաբաջանյանն անցել է խորհրդարան։
Սակայն պատգամավորը ներկայացրեց խմբակցությունից դուրս գալու իր դրդապատճառներն ու ասաց, որ դա դժվար որոշում է եղել։ Ըստ նրա՝ այսօրվա խորհրդարանը չի արդարացնում քաղաքացիների սպասելիքները, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ անատամ։ Դրանից բացի, իշխանությունը չի կարողանում լուծել Սահմանադրական դատարանի, Ամուլսարի, անցումային արդարադատության խնդիրները։
Բաբաջանյանը ասաց, որ առաջիկայում պատրաստվում է արդեն որպես անկախ պատգամավոր միավորել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը՝ իր պատկերացրած խնդիրների լուծումներ գտնելու համար։
Նա այդպես էլ չհայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...