Կաթվածահար հայրը արթնացել է և պարզել, որ իր երեք դուստրերը մահացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Կաթվածահար հայրը արթնացել է և պարզել, որ իր երեք դուստրերը մահացել են

19:57 15.09.2019

26-ամյա Սոմչայ Լուրակը և նրա հարսնացուն՝ Էմմա Ուեյգանը, 3-ից 6 տարեկան երեք դուստրերի հետ միասին ընտանեկան հավաքույթից հետո վերադառնում էին տուն: Սակայն, երբ նրանց մեքենան կանգնած էր կարմիր լույսի ժամանակ, 130 կմ/ժամ արագությամբ մի մեքենա սլացավ նրանց ուղղությամբ:

Երբ որոշ ժամանակ անց Սոմչայը ուշքի եկավ ԱՄՆ-ի Այդահո նահանգի հիվանդանոցներից մեկում, նրա եղբայր Էնթոնին նստած էր նրա կողքին և չգիտեր, թե ինչպես նրան նայել: Հավաքելով  ուժերը տղան ասել է, որ Էմման կոտրել է մի քանի կողեր և փշրել ձեռքը. նա պառկած է հարևան պալատում: Բայց երեք աղջիկներին՝ Անինային, Քյուին և Դրեյքին չի հաջողվել փրկել, նրանք տեղում մահացել են:

Եվ կարծես  դա քիչ էր. Էնթոնին շարունակել է, որ Սոմչայը վնասել է պարանոցի յոթ ողերը, և մասնակիորեն անզգայացած է պարանոցից ներքև ընկած հատվածը: Մարմնի որոշ մասեր պահպանել են զգայունությունը, սակայն Սոմչայը չի կարող կառավարել դրանք:

Այժմ Սոմչայը և Էմման պետք է անցնեն երկար բուժում և ֆիզիոթերապիա, որը տղամարդու համար կշարունակվի մի քանի տարի: Վերականգնումը ոչ միայն երկար է, այլև՝ թանկ, այնպես որ ընտանիքն այժմ այդ ծախսերի համար գումար է հավաքում: Պատահարի մեղավոր հարբած վարորդին դատվելու է ճանապարհին եռակի սպանության համար: Նա իրեն մեղավոր է ճանաչել:

«Երբեմն ինձ թվում է, որ ես կարողացա դա հաղթահարել, բայց հետո հիշում եմ իմ զարմուհիների ժպիտները և չեմ կարողացել զսպել արցունքներս: ես ցանկանում եմ առաջվա պես գրկել նրանց: Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ է զգում Սոմչայը»-ասել է Սոմչայի եղբայր Էնթոնին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

20:22 13.07.2025

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

20:19 13.07.2025

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

Մարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

20:03 13.07.2025

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

BACK_TO_TOP