Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները

10:45 15.09.2019

Կանոնները ստեղծված են, որպեսզի խախտվեն: Դա հենց այն է, ինչ մտածում են թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչներ: Մինչև վերջերս արքայադուստր Դիանան էր համարվում «ապստամբ», և նրա գործողությունները ոչ միանշանակ էին ընդունվում:  Այժմ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն են աչք փակում պալատական էթիկետի վրա:

Մեգան Մարքլը կրծկալ չի կրում պաշտոնական միջոցառումների ժամանակ:

Համաձայն չգրված արքայական կանոնների՝ թագավորական ընտանիքի կանանց վայել չէ ներկայանալ պաշտոնական միջոցառումներին առանց ներքնազգեստի այդ տարրի: Սակայն որպես ֆեմինիզմի կողմնակից՝ Մարքլը վստահ է, որ էլեգանտ ոճը կարելի է և անհրաժեշտ է համատեղել հարմարավետության հետ:

Նույնը վերաբերում է նաև անկախ եղանակից զուգագուլպա կրելուն. այս կանոնը ևս Մարքլն անտեսում է: Նա կրում է նաև բոկոտիկ, ինչը թագավորական ընտանիքի համար տաբու է:

Նա նաև չի խորշում կրել սև զգեստ, որը թագավորական ընտանիքի կանայք կրում են միայն վշտալի իրադարձությունների դեպքում:

Զույգը հանրության առջև չի թաքցնում զգացմունքները. նրանք համբուրում են և գրկում են միմյանց հանրության աչքի առջև, և նման ժեստերը հազվադեպ չեն:

Մարքլի մյուս ժեստը ցույց է տալիս, թե նա որքան համեստ է: Էթիկետի մասնագետի պնդմամբ, թագավորական ընտանիքի ներկայացուցիչների համար մեքենայի դուռը բացում և փակում է հատուկ աշխատակից, սակայն Մարքլի դեպքում դուռը փակողը և բացողն ինքն է:

Մինչ ամուսնությունը արքայազն Հարրին իր պաշտոնական այցն ավարտելուց հետո մեկնել է Կանադա հանդիպելու Մեգան Մարքլին, մինչդեռ ընդունված է, որ պաշտոնական այցն ավարտելուց հետո արքայական ընտանիքի ներկայացուցիչները պետք է վերադառնան Լոնդոն՝ չխառնելով գործնական և անձնական հարցերը:

2018 թվականին զույգն, այցելելով Ավստրալիայի հայտնի Բոնդի Բիչ լողափը,  շրջել է բոկոտն, ինչը ևս արգելվում է չգրված օրենքներով:

Մեգան Մարքլը հաճախ քայլում է իր ամուսնու առջևից, մինչդեռ ենթադրվում է, որ ավելի ցածր ծագում ունեցողը պետք է առաջ չանցնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

BACK_TO_TOP