Գողացել են Չերչիլի ոսկե զուգարանակոնքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Գողացել են Չերչիլի ոսկե զուգարանակոնքը

23:15 14.09.2019

Մեծ Բրիտանիայի Բլենիմյան պալատից, որտեղ ծնվել էր Ուինսթոն Չերչիլը,ոսկե զուգարանակոնք են գողացել։ Այն արժե մոտ 1 միլիոն ֆունտ սթերլինգ։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։

«Ոստիկանությունը հետաքննում է Բլենիմյան պալատից արվեստի գործի գողության դեպքը։ Արվեստի գողացված գործը թանկարժեք ոսկե զուգարանակոնք է, որը ցուցադրվում էր պալատում»,- ասվում է տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանների փոխանցմամբ՝ տեղի ունեցածի առնչությամբ ձերբակալվել է 68-ամյա մի տղամարդ։ Ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործությունը կատարելու համար կողոպտիչների խումբն օգտագործել է երկու ավտոմեքենա։

Զուգարանակոնքը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց՝ իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատելայի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

23:34 12.05.2024

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

Մակերսային շնչառությունը, ծխելը, նստակյաց կենսակերպը կարող են նվազեցնել թոքերի հզորությունը: Այս մասին ասել է բժիշկ Նատալյա Սավիցկայան։ «Դա կարող է տարօրինակ թվալ, բայց մեզանից շատերը սխալ են շնչում. մակերեսային շնչառությունը, որն իրականացվում է միայն կրծքավանդակի շարժման միջոցով, թույլ չի տալիս թոքերին օգտագործել իրենց ողջ հզորությունը: Սա նվազեցնում է նրանց կարողությունները: Թոքերի լավ աշխատանքի համար անհրաժեշտ […] ...

Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

23:21 12.05.2024

Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Կատալոնիայի ինքնավար համայնքում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ տեղական ժամանակով ժամը 09:00-ին բացված ընտրատեղամասերը պետք է բաց մնային մինչև 20:00-ն: Սակայն գնացքի վթարի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառիկ դեպքերում թույլ է տվել որոշ ընտրատեղամասերում երկարաձգել քվեարկությունը։ Ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը հասել է գրեթե 46%-ի: Սպասվում է, որ ընտրությունների նախնական […] ...

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարին է փոխանցել Իսրայելի բանտերում խոշտանգումների վերաբերյալ փաթեթը

22:55 12.05.2024

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարին է փոխանցել Իսրայելի բանտերում խոշտանգումների վերաբերյալ փաթեթը

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Քաթարի մայրաքաղաքում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել մի փաթեթ, որը պարունակում է տեղեկություններ Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին։ Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ​​շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժման առաջնորդը թուրքական հետախուզության ղեկավարին է հանձնել […] ...

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

22:39 12.05.2024

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն, առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նախորդ կառավարությունում Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։ 65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ […] ...

Հերքվել է Բեթհովենի մահվան պատճառների մասին ժողովրդական առասպելը

22:28 12.05.2024

Հերքվել է Բեթհովենի մահվան պատճառների մասին ժողովրդական առասպելը

Գիտնականները հերքել են տարածված առասպելն այն մասին, որ Բեթհովենը թունավորվել է կապարի չափազանց մեծ չափաբաժնով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Chemistry ամսագրում: 2000 թվականին փորձագետները վերլուծել են մազի մի հատված, որը, ենթադրաբար, պատկանում էր Բեթհովենին, և հայտնաբերել են կապարի չափազանց բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է այն պնդումների, որ ծանր մետաղներով թունավորումը մահացու առողջական խնդիրներ է […] ...

Մայիսին 230 տարվա մեջ առաջին անգամ գետնից դուրս կսողա տրիլիոն միջատ

22:01 12.05.2024

Մայիսին 230 տարվա մեջ առաջին անգամ գետնից դուրս կսողա տրիլիոն միջատ

Այս գարնանը Հյուսիսային Ամերիկայում տեղի կունենա հազվագյուտ դեպք. պարբերական ցիկադայի երկու ձագ միանգամից դուրս կգա գետնից: Այս միջատները տարիներ շարունակ չեն հայտնվում մակերեսին, և երկու ձագերի միաժամանակ հայտնվելը դարեր է տևում։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել, երբ դեռ գոյություն ուներ Սուրբ Հռոմեական կայսրությունը: Այն ժամանակ գրեթե ոչինչ հայտնի չէր պարբերական ցիկադների մասին, և նրանց […] ...

BACK_TO_TOP