19:05 15.09.2019
Բիլ Գեյթսը 63 տարեկան է: Նա համոզված է, որ այժմ դարձել է բոլորովին այլ մարդ՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ հիմնադրել է Microsoft ընկերությունը՝ «յուրաքանչյուր տան յուրաքանչյուր սեղան համակարգչով ապահովելու համար»:
Իր կյանքի որակը գնահատելու համար Գեյթսը իրեն հարցեր է տալիս: Դրանք տարբերվում են այն հարցերից, որոնք նա իրեն տվել է երիտասարդության տարիներին: 25-ամյա Գեյթսի համար կարևոր էր միայն մեկ հարց. որը թույլ էր տալիս գնահատել հաջողությունները գործարարության ոլորտում. արդյո՞ք Microsoft-ի արտադրանքը մարմնավորում է անձնական համակարգիչների վերաբերյալ երազանքը:
Gates Notes անձնական բլոգում գործարարը նշել է, թե շարունակում է գնահատել իր աշխատանքը յուրաքանչյուր տարվա վերջում. սակայն հարցերն այժմ տարբեր են:
Ահա թե ինչ հարցեր է նա այսօր կարևորում.
«Ես բավականաչափ ժամանակ հատկացրե՞լ եմ ընտանիքիս:
Որքա՞ն նոր բան եմ սովորել:
Արդյո՞ք նոր ընկերներ ձեռք եմ բերել և կարողացե՞լ եմ ավելի մոտենալ հին ընկերների հետ»:
Գեյթսը պատրաստ է խոստովանել, որ 25 տարեկանում այդ հարցերը նրա մոտ ծիծաղ էին առաջ բերում: 63 տարեկանում դրանք առանձնահատուկ նշանակություն են ստացել նրա համար:
Բիլ Գեյթսի ընկեր Ուորեն Բաֆեթը նրան հուշել է ևս մեկ հարց, որը թույլ կտա չափել հաջողությունը.
«Արդյո՞ք այն մարդիկ, որոնց մասին ես հոգ եմ տանում, ինձ փոխադարձաբար սեր են տալիս»:
Աշխարհի երրորդ հարուստ մարդը՝ Բաֆետը ուսանողների հետ զրույցում ասել է. «Սերը հնարավոր չէ գնել, և դա է նրա հիմնական խնդիրը: Սեր ստանալու միակ տարբերակը պատրաստակամ, բարի, հոգատար և սիրող լինելն է: Որքան շատ սեր ես տալիս, այնքան շատ ես ստանում»:
Այդ իսկ պատճառով թե՛ Բիլ Գեյթսը, թե՛ Ուորեն Բաֆեթը խրախուսում են բարեգործությունը և անձամբ զբաղվում են դրանով:
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...
20:03 13.07.2025
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվենԳերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...