Կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից. Փաշինյանը` SHANTNEWS.am-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից. Փաշինյանը` SHANTNEWS.am-ին

15:12 16.09.2019

ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում արձանագրել է, որ 2500-ից ավելի տնակներ կան, առայժմ այլ տվյալներ չկան: SHANTNEWS.am-ն այսօր վարչապետից հետաքրքրվեց՝ ե՞րբ աշխատանքային խումբը հստակ կպարզի, թե կառավարությունն այդ ընտանիքներից որ մասի նկատմամբ ունի պարտավորություններ, բացի դրանից՝ ո՞ր ծրագիրն է այսօրվա դրությամբ ավելի հավանական՝ վթարային շենքերի ամրացո՞ւմը, թե՞ բնակարանների գնման վկայագրի հատկացումը, քանի որ նշվում էր՝ ազատ բնակֆոնդ Գյումրիում չկա:

SHANTNEWS.am-ի թղթակիցը նաև հիշեցրեց՝ կան ևս 150-200 ընտանիքներ, որ տնակներում չեն` կա´մ վարձով են ապրում, կա´մ հարազատների տներում են ապրում, արդյո՞ք նրանց մասով էլ կառավարությունը քայլեր ունի մշակած:

«Եկեք մի բան  արձանագրենք, որ այս պահի դրությամբ արձանագրված պետական պարտավորություն գոյություն ունի 457 ընտանիքների նկատմամբ, ընդ որում՝ բոլորը Գյումրիից դուրս են՝ Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզի գյուղական համայնքի բնակիչներ են: Մենք այս փաստի հետ բախվելուց հետո ի՞նչ ենք անում, ասում ենք ՝պետք է հասկանանք, թե այդ տնակներում բնավող մարդիկ ինչո՞ւ են տնակներում ապրում, կամ այդ տնակներն ի՞նչ կարգավիճակ ունեն: Կան տնակներ, որ դատարկ են, բավական մեծ թվով տնակներ ուղղակի դատարկ են: Կան տնակներ, որտեղ մարդիկ պետությունից ստացել են բնակարան, հետո վաճառել են բնակարանը, վերադարձել այդ տնակներում ապրելու: Կան մարդիկ, ում նկատմամբ պետական պարտավորությունը պետք է արձանագրվեր և չի արձանագրվել, մենք այդ դեպքերն էլ կգտնենք և կարձանագրենք: Մենք Գյումրին  պետք է տնակներից ազատենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ կան մարդիկ, որ կողքի գյուղում ունեն տուն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել տնակի մեջ, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն: Կառավարության ղեկավարն ասաց՝ այն հատվածը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, ում նկատմամբ չի արձանագրվել, պարտավորություն, այն կարձանագրվի, իսկ, ընդհանուր առմամբ, կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից, դա խոչընդոտում է քաղաքի տնտեսության զարգացմանը:

«Երբ քարտեզագրումը կունենանք, ամեն տնակի անհատական պատմությամբ, որոշում կկայացնենք՝ ինչ ձևով վարվել: Այստեղ հեշտ որոշումներ կարող է և չլինեն, կարող է և չլինի այնպես, որ որոշումը բոլորին դուր չգա: Մարդ գնացել է օրինակ, կազինոյում խաղացել է, ուրիշ քաղաքի ուրիշ տեղում, իր տունը, ունեցվածքը պարտվել է, հիմա ապրում է վարձով, տուն չունի, նշանակում է, որ պետությունը պետք է իրեն բնակարանով ապահովի՞: Ոչ, չի նշանակում, քանի որ ամեն մարդ նաև իր ճակատագրի պատասխանատու է: Իրավական պետությունում յուրաքանչյուր մարդ իր կայացրած որոշման համար պետք է պատասխանատվություն կրի: Եթե բյուջեի գործերը լավ գնան, ինչպես այս տարի, մտածում ենք սոցիալական բնակարանաշինություն սկսելու մասին, բնակարանը որոշակի ժամկետով կտրվի, որ այդ մարդիկ իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան»,- նշեց նա:

Վարչապետն ասաց՝ Հայաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարը գնացել է այն մարդկանց, որ աշխատում են, ջանք են դրել, չի գնացել մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են: Նա ընդգծեց՝ իրենք ուզում են օգնել, որ քաղաքացիները վեր կենան, մեջքը ուղղեն և իրենց աշխատանքով բարեկեցությունն ապահովեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

BACK_TO_TOP