19:57 16.09.2019
Գյուղական կյանքի և ավանդույթների «Բերքի տոն» փառատոնն այս տարի առանձնակի շուքով է անցկացվել: Երևանի Անգլիական այգին 2 օրով հյուրընկալել էր գյուղի աշխատավորներին ու գյուղմթերքի բերք ու բարիքով լցրել ամենուր: Այս տոնը 6-րդ անգամ միավորեց ֆերմերների, ձեռներեցների ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Ալժիրից:
Հայաստանի ամենամեծ բերքի տոնն այս տարի ավելի քան 200 ֆերմերների հնարավորություն ստեղծեց ցուցադրել ու վաճառել իրենց արտադրանքը: Ու այս ամենը ուրախ երգ ու պարով, համտեսումներով համեմված: Միջոցառման գլխավոր կազմակերպիչը՝ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը, այս անգամ էլ ջանք ու եռանդ չէր խնայել, որ ֆերմերների արտադրանքը պատշաճ կերպով գնորդին ներկայացվի:
«Կանաչ արահետն» ավելի քան 3000 ֆերմերային տնտեսությունների հետ է աշխատում, հիմնականում՝ փոքր, ու շատ է կարևորում այն, որ այդ տնտեսությունները կարողանան քաղաքակիրթ շուկա դուրս գալ: Փոքր տնտեսությունների համար շատ դժվար է մեծ շուկաներ մտնել: Այդ ամբողջ հոգսն ու դժվարություններն իր վրա է վերցրել «Կանաչ արահետն» ՀԿ-ն:
Կազմակերպությունը ֆերմերային խմբերին հնարավորություն է տալիս ապրանքը ստանդարտացնել, փաթեթավորել ու շուկա հանել: Դեմ են պոլիէթիլենային տոպրակներին, ու կարևոր առավելություն են համարում այն, որ այս փառատոնին ներկայացված են միայն այն ֆերմերների արտադրանքները, որոնք մշակվում են առանց թունանյութերի: Մեծ մասն արդեն ունեն օրգանական հավաստագրում:
Բերքի տոնին մի քանի ֆերմերներ ու ֆերմերային խմբեր ներկայացել էին 1 բրենդով: «Կանաչ արահետ» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանի խոսքերով՝ այս բերքի տոնն առանձնահատուկ է նաև սրանով. նաև ազգային փոքրամասնություններն են միացել իրենց. ասորի, քուրդ, եզդի ֆերմերներն էլ իրենց արտադրանքն են ցուցադրության հանել:
Այս փառատոնը ամենակարճ կապն է սպառողի և արտադրողի միջև: Նաև համտեսումների հետաքրքիր ու հաճելի վայր է դարձել. Արցախի ժենգյալով հացից մինչև ամենատարբեր պիցցաներ ու սիրիական խոհանոցի համեմունքներ կարելի էր ճաշակել այստեղ, նույնիսկ ամենաերկար թթու լավաշը:
Աշնանային գույներին միախառնվել էին նաև ամառայինները: Փառատոնում կարելի էր գտնել ամեն ինչ՝ նույնիսկ թարմ ծիրան: Հիմա, երբ թվում է, թե Հայաստանում ծիրանի սեզոնը վերջացել է, պարզվում է, որ Վայոց ձորի ծիրանը նոր է հասունացել:
Արևահամ իր մրգերի տեսականիով Շիրակի մարզից էլ բերքի տոնը զարդարողներ կային: Ամենաակտիվը Հայկավան համայնքն էր: Հայկավանցիներն ավանդական բանջարաբոստանային մշակաբույսերից, կարելի է ասել, հրաժարվել են, հիմա բրոկոլի, բրյուսելյան կաղամբ ու այլ բուսատեսակների մշակությանն են անցել: Իրենց աճեցրած բերքն էլ, յուրօրինակ ձևավորմամբ, տոնին նոր շուք հաղորդեց:
Այստեղ ամեն ինչ գյուղն էր հիշեցնում. աթոռների տեղ ծղոտի հակեր էին, օրվա նշանակությունն էլ հավերժացնելու համար լուսանկարվեցին հողի աշխատավորի կերպարանք ստացած: Հետաքրքիր և ուշագրավ էին 3 անվանակարգերում անցկացված մրցույթները: Հայկավանցիները լավագույն ֆերմերային խումբ ճանաչվեցին:
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...
16:37 08.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...
16:30 08.07.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարարԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...