Հայաստանում ճանապարհների շինարարության վրա ծախսվող միջոցների պակասություն չկա. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Հայաստանում ճանապարհների շինարարության վրա ծախսվող միջոցների պակասություն չկա. Փաշինյան

17:56 16.09.2019

Հայաստանում ճանապարհների շինարարության վրա ծախսվող միջոցների բացակայություն, պակասություն չկա։ Ուղղակի կան կատարված աշխատանքներ, որ իշխանությունները չեն ընդունում վատ որակի պատճառով։ Այս մասին իր ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը մի օրինակ բերեց, որ ընկերություններ են եղել, որ մի «կատոկ» և մի ինքնաթափ մեքենա ունենալու պայմաններում մրցույթներ են հաղթել, բայց «որ կրակ էլ դառնային», չէին կարող տվյալ ժամկետներում տվյալ աշխատանքները կատարել։ Նախկին իշխանությունները, ըստ նրա, ընդունում էին նման ընկերությունների կատարած վատ աշխատանքը, իսկ նոր իշխանությունները ավելի ու ավելի բարձրացնում են չափորոշիչները։

«Ի՞նչ ֆինանսական խնդիր։ Մենք բյուջեում էնքան փող ունենք, չենք կարում էդ գումարները բան անենք։ Կապիտալ ծախսերի թերակատարում ենք անում, որովհետև նախագծեր չկան, նախահաշիվներ չկան, կոնկրետ հասցեական վերլուծություններ չկան»,- բացատրեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

16:19 08.07.2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

16:14 08.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

16:00 08.07.2025

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

15:52 08.07.2025

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...

BACK_TO_TOP