13:15 22.09.2019
Եթե դուք ունեք էներգիայի պակաս և անընդհատ հոգնածություն եք զգում, վստահ եղեք՝ դուք մենակ չեք: Նմանատիպ ախտանիշներ նկատվում են մարդկանց մեծամասնության մոտ: Դրա մեղավորը սթրեսը և սխալ ապրելակերպն են: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել ուժերը մինչև օրվա վերջ:
Քանի որ մարսողությունը մեծ քանակի էներգիա է պահանջում, ապա յուրաքանչյուր կտորը մանրամասն ծամելով, մենք հեշտացնում ենք օրգանիզմի աշխատանքը. սննդանյութերը հեշտությամբ կլանվում են և վերածվում էներգիայի: Այդպիսով օրգանիզմը ստիպված չի լինում ծախսել էներգիայի պաշարները մարսողության վրա:
«Խորհուրդ է տրվում սնունդն առնվազն 25-40 անգամ ծամել», – ասում է սննդաբան Էդվին Քլարկը:
Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը արգելակում է ուղեղում ադենոզինի ընկալիչները, սակայն երբ սուրճի ազդեցությունն անցնում է, սկսում է գործել կուտակված ողջ ադենոզինը և ուժերի կտրուկ կորուստ է լինում:
Անհրաժեշտ է նվազեցնել օրվա ընթացքում սուրճի օգտագործումը, ինչը կարող է մի փոքր բարդ լինել, սակայն առույգության տեսքով արդյունքը չի ուշանա:
Շարժումը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է կենսագործունեության վրա ավելի քիչ էներգիա ծախսել: «Օրական 250 լրացուցիչ քայլ կատարելով ՝ Դուք ինքներդ Ձեզ, Ձեր մկաններին կսովորեցնեք մշտական շարժմանը, իսկ Դուք կդառնաք առավել դիմացկուն»,-նշել է սպորտային ֆիզիոլոգ Մենահեմ Բրոդին:
Որքան որ բարձրանա սիրտ-շնչառական դիմացկունությունը (ֆիզիկական ակտիվության քանակը, որին կարող եք դիմանալ առանց հոգնածության) ամենօրյա գործունեությունն ավելի ու ավելի հեշտ կկատարվի: Հեռախոսազրույցների ընթացքում շրջեք սենյակում, գրասենյակում ևս ամբողջ օրը նստած մի մնացեք, վերելակի փոխարեն սանդուղքով բարձրացեք:
Էներգիա ստանալու համար բջիջներին անհրաժեշտ է թթվածին: Եթե շնչառությունը թույլ է, մարմինը ևս սկսում է թուլություն զգալ: Ինքներս մեզ սովորեցնելով շնչառության ճիշտ ռիթմին՝ կարող ենք նվազեցնել սթրեսը և լիցքավորել բջիջներն էներգիայով:
«Որքան հաճախ փորձեք խորը շնչեք, այնքան դա ավելի բնական կդառնա, և ժամանակի ընթացքում կսկսեք մշտապես խորը շունչ քաշել»,-ասել է Կոնեկտիկուտի հոգեբան Դորի Գետտերը:
«Բարդ ածխաջրերը (դրանցով հարուստ են ձավարեղենը, բանջարեղենը, հատիկավորները, սերմերը) պարունակում են գլյուկոզա՝ դառնալով մարմնի և ուղեղի էներգիայի հիմնական աղբյուր: Քանի որ դրանց մեջ կա բջջանյութ, դրանք ավելի երկար են մարսվում և երկար ժամանակ ապահովում են էներգիայով»,-ասում է ամերիկացի դիետոլոգ Լիզա Կուպերը:
Բացի այդ, դրանք բարելավում են քունը, որն էլ իր հերթին ավելացնում է ակտիվությունն ու էներգիան:
Ջրազրկման դեպքում արյան ճնշումն իջնում է, սրտի զարկերն ավելանում են, իսկ ուղեղում արյան շրջանառությունը դանդաղում է. սա հանգեցնում է հոգնածության զգացողության: Ձեր կյանքը հեշտացնելու համար աշխատեք մշտապես ջուր խմել:
«Մարդկային ուղեղն այնպիսին է, որ հեշտությամբ հիշում է վատ իրադարձությունները, իսկ լավերի դեպքում նույնը չի կատարվում: էվոլյուցիայի ընթացքում այնպես է ստացվել, որ մարդկանց գոյատևման համար կարևոր է եղել հիշել, թե ինչն է ցավ և անհարմարություն պատճառում, իսկ ուրախ իրադարձությունները հիշելն այդքան էլ կարևոր չի եղել»,-ասել է կլինիկական հոգեբան Էլիզաբեթ Քոենը:
Երեկոյան լավ բաների մասին մտածեք, մտովի առանձնացրեք հաճելի իրադարձությունները, որոնք կատարվել են օրվա ընթացքում: Սա օգնում է այնպես մարզել ուղեղը, որ այն դրական իրադարձություններին նույնքան ժամանակ հատկացնի, որքան բացասականին՝ այդ կերպ կրճատելով սթրեսի հորմոնների արտադրությունը և խնայելով ուժերը:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...