Այսօր Անդրեա Բոչելլիի ծննդյան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Այսօր Անդրեա Բոչելլիի ծննդյան օրն է

10:38 22.09.2019

1958 թ. սեպտեմբերի 22 Իտալիայի Տոսկանա նահանգի Լայատիկո գյուղում ծնվել է դասական  աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին:

Դեռ վաղ մանկուց Բոչելլին տառապել է աչքերի հիվանդությունից՝ գլաուկոմայից: 27 բարդ վիրահատությունների է ենթարկվել, որոնք, սակայն, չեն օգնել կարգավորելու տեսողությունը: 12 տարեկանում գնդակով գլխին հարված ստանալով՝ նա լիովին կուրանում է:

Ավարտելով իրավաբանական դպրոցը՝ նա սկսում է լրջորեն զբաղվել երգեցողությամբ:

Անդրեա Բոչելլին ձայնագրել է 13 ալբոմ, որոնք վաճառվել են շուրջ 70 միլիոն օրինակով:

1998 թ. Բոչելլին People ամսագրում ճանաչվել է՝ որպես տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների. մասնավորապես, 1999 թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն Նոր Արտիստ» անվանակարգում հաղթել է երկու անգամ: Անիմացիոն «Կախարդական սուրը» ֆիլմի համար Բոչելլիի՝ Սելին Դիոնի հետ համատեղ The Prayer դուետը ստացել է Ոսկե գլոբուս՝ որպես լավագույն օրիգինալ երգ: Sacred Arias ալբոմի համար Անդրեա Բոչելլին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով՝ դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմը։ 1997-ի ալբոմը, որը կոչվում էր Romanza, ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 20 միլիոն օրինակով:  Այս ալբոմը Կանադայում, ինչպես նաև Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում դարձել է ամենաշատ վաճառվող օտարազգի երգչի ալբոմը։ Ալբոմի առաջին սինգլը՝ Time to Say Goodbye-ը վաճառվել է Գերմանիայում 3 միլիոն օրինակով, և 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող սինգլը։

2012 թ. ապրիլ ամսին Անդրեա Բոչելլին այցելել է Հայաստան և բացօթյա համերգ տվել Երևանում:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

BACK_TO_TOP