Տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում

21:15 24.09.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում.

«ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:

Գործընթացին տեղում ծանոթացել և ՊԲ հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել նախագահ Բակո Սահակյանը։

ՊԲ հաղորդմամբ, Արցախի ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:

Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

14:54 10.07.2025

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

14:48 10.07.2025

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

14:40 10.07.2025

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

14:35 10.07.2025

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

14:33 10.07.2025

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

14:24 10.07.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...

BACK_TO_TOP