19:17 24.09.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են BBC-ի վերջին հրապարակումներից մեկին՝ այն անվանելով «արշավ Հայաստանյան Առաքելական եկեղեցու դեմ»:
«Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։
Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային եկեղեցին։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։
Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»,- ասված է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք` Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ մեկ այլ հրապարակմանը:
15:03 10.07.2025
Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա ԼումպուրումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...
14:54 10.07.2025
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակովԿառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...
14:48 10.07.2025
«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...
14:40 10.07.2025
Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներԿառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...
14:35 10.07.2025
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...