Երևանում անցկացվում է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Երևանում անցկացվում է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը

09:10 25.09.2019

2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք.Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը:

Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը:

Հավաքի բացմանը մասնակցում են` ԱՊՀ ՀԱԿ ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Հավաքի ծրագրով նախատեսված է՝

  • ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը ընկած ժամանակահատվածում 7 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքներում ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի (այսուհետ` վարժանք) առաջին փուլի արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 25).
  • վարժանքի երկրորդ և երրորդ փուլերի անցկացում, որոնք ներառում են՝

– ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտում («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) պատանդների ազատագրմանը և ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված հակաահաբեկչական գործողության անցկացում (սեպտեմբերի 25).

– ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ԱԻՆ, ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ներգրավմամբ ապօրինի զինված կազմավորումների և ահաբեկչական խմբերի շրջափակմանը և ոչնչացմանը, ահաբեկչական գործողության հեևանքների վերացմանն ուղղված հատուկ գործողության անցկացում (սեպտեմբերի 26, ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարան).

  • ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր գիտախորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը գիտական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Ահաբեկչական սպառնալիքներից կարևորագույն օբյեկտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով (սեպտեմբերի 25):

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը անցկացվում է Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրին համապատասխան և հանդիսանում է Համագործակցության պետությունների հակաահաբեկչական փոխգործակցության համակարգի կարևոր տարրը:

Յուրաքանչյուր տարի այս հարթակում տեղի է ունենում փորձի փոխանակում, քննարկվում են ահաբեկչության հակազդման ոլորտում միջպետական և միջգերատեսչական համագործակցության արդիական հարցեր, համատեղ հակաահաբեկչական վարժանքների ձևաչափով մշակվում են ահաբեկչական սպառնալիքների հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համաձայնեցված գործողությունների ալգորիթմներ:

Երկօրյա միջոցառումներին մասնակցելու են Համագործակցության 8 պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների (Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, Բելառուսի Հանրապետության ՊԱԿ, Ղազախստանի Հանրապետության ԱԱԿ, Ղրղզստանի Հանրապետության ԱԱՊԿ, Մոլդովայի Հանրապետության ՏԱԾ, Ռուսաստանի ԱԴԾ, Տաջիկստանի Հանրապետության ԱԱՊԿ, Ուզբեկստանի Հանրապետության ՊԱԾ), ԱՊՀ գործադիր կոմիտեի և ոլորտային համագործակցության մարմինների` Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի, Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի, Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի, Միջպետական ավիացիոն կոմիտեի պատվիրակությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մետրոյում կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով․ ձերբակալվածի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է

17:25 10.07.2025

Մետրոյում կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով․ ձերբակալվածի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներին «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մի քաղաքացի հայտնել է, որ գողացել են իր բջջային հեռախոսը: Օպերատիվորեն ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Վեդիի բնակիչ 34-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսը հայտնաբերվել է: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին

17:17 10.07.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

17:12 10.07.2025

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի […] ...

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

17:05 10.07.2025

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ

16:55 10.07.2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:44 10.07.2025

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...

BACK_TO_TOP