ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել կայքերին ՔԿ-ի ուղարկած գրությունների կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել կայքերին ՔԿ-ի ուղարկած գրությունների կապակցությամբ

10:37 25.09.2019

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ:

«ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային արձանագրել, որ նշված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո այն պատճառով, որ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների մասնագիտական աշխատանքին: Դրանից բացի, արդեն արձանագրվել են նշված լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն առ այն, որ կարող է իրենց ներկայացվել տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջ: Հարցաքննության նպատակով իրենց գրություն ուղարկելը նրանք նաև դիտարկում են որպես իրենց նկատմամբ ճնշման ձև:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ: Նրանց տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է պարտադրվել բացառապես օրենքով նախատեսված սպառիչ կարգավորում ունեցող իրավական պայմանների դեպքում (դատարանի որոշում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ, հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցների սպառված լինելը և այլն):  Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստել այս պայմանների միաժամանակյա առկայությունը:

Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավվելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ անկախ կարգավիճակից: Հանրային բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք նույնպես պետք է նկատի ունենան այս երաշխիքները իրենց գործողություններում կամ հայտարարություններում:

Լրագրողական մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն բխում է Հայաստանի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով ամրագրված խոսքի ազատության հիմնարար արժեքից, նպաստում է պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովմանը և պետք է ունենա հատուկ պաշտպանություն: Մարդու իրավունքների պաշտպանի համար լրագրողի մասնագիտական աշխատանքն ունի ռազմավարական կարևորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

14:54 10.07.2025

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

14:48 10.07.2025

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

14:40 10.07.2025

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

14:35 10.07.2025

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

14:33 10.07.2025

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

14:24 10.07.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...

BACK_TO_TOP