90 հազարից ավելի կրակոց մեկ ամսում․ Շիրակի մարզի հակակարկտային կայաններն այս տարի աշխատել են արտակարգ ռեժիմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

90 հազարից ավելի կրակոց մեկ ամսում․ Շիրակի մարզի հակակարկտային կայաններն այս տարի աշխատել են արտակարգ ռեժիմով

23:47 25.09.2019

Շիրակի մարզի հակակարկտային կայանները դեռ կոնսերվացման չեն գնում: Ըստ մասնագետների` վտանգավոր կարկտաբեր ամպերի ակտիվություն հնարավոր է նաև հոկտեմբերին: Մասնագետները շրջում են կայաններում, հետևում տեխնիկական վիճակին և աշխատանքին: Այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները տուժեցին բազմակի կարկտահարություններից, հակակարկտայիններից աննախադեպ քանակի կրակոցներ են եղել, բայց բերքի կորուստներից խուսափել չի ստացվել։

Շիրակի մարզում տեղադրված  կայաններն առայժմ 96-ն են , յուրաքանչյուրի կարկտաշատպան ծածկողականությունը մինչև 100 հեկտար է: Եվս 87  հակակարկտային կայաններ է պետք տեղադրել, որպեսզի մոտ 20 հազար հեկտար մշակովի տարածքներ կարկտահարության վնասներից հեռու մնան: Կարկտաբեր ամպերի ներթափանցման ուղղությունն էլ միշտ համարվում է  Թուրքիայի տարածքից: Այսետղ է, որ անհրաժեշտ է սահմանին ամուր շղթայական ցանց ստեղծել: Այս մասին ամեն տարի կարկտահարություններից հետո ասում են մասնագետները:

Միևնույն ժամանակ, կայանների աշխատանքի էֆեկտիվությունը կախված չէ միայն տեղադրման ճիշտ վայրից ու քանակից: Հակակարկտայինների աշխատանքը վտանգավոր սեզոնին արդյունավետ կարող է լինել, եթե գազաբալոնները և SIM քարտերը ժամանակին լիցքավորվեն, իսկ դրա պատասխանատուները համայնքի ղեկավարներն են: Մի մասի համար սա առաջնային լուծման հարց է, որոշ գյուղապետերի համար` անկարևոր:

Կայանները համայնքապետարանների ենթակայության են, տեխնիկական ու շահագործման խնդիրներին հետևելn իրենց գործն է, որի համար տեղական բյուջեից գումարներ են տրվում: Շատ գյուղերում կայանների դռներն ամիսներով չեն բացվում, հաղորդալարերը կրծողներն են վնասում կամ թռչունները՝ մտնելով կայանի ձագարաձև հատված: Կարկտաբեր ամպերն, այսպես ասած, որսալու համար Շիրակի մարզը չունի լոկացիոն կայան, տվյալները մասնագետները ստանում են Լոռվա մարզում տեղադրված ռադիոլոկացիոն կայանից:

Այս տարի մարզում գրանցված կարկտահարությունները եղան աննախադեպ քանակի, կայաններից կրակոցները ամենաշատն են ու ինտենսիվ: Իսկ կարկտաբեր ամպերն այս անգամ ներթափանցում էին ոչ թե Թուրքիայի սահմանից, այլ հարավից:

«Այս տարի միայն հուլիս ամսվա ընթացքում հակակարկտային կայաններից արձակվել է 90 հազարից ավելի կրակոց: Համեմատության համար ասեմ, որ 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում էր նույն քանակի կրակոց արձակվել»,- ասում է Շիրակի մարզի հակակարկտային ծառայության պատասխանատու Սուրեն Ղազարյանը։

Հացիկ գյուղում տեղադրված երեք կայանները, որոնք պաշտպանում են 800 հեկտար ցանքատարածք, ժամանակին աշխատել է, մի քանի անգամ տեղացած կարկուտից վնասը եղել է 20 տոկոս:

Մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում հակակարկտային կայաններ չկան, իսկ կարկտաբեր ամպերի առաջին  ու ամենավտանգավոր գիծը պաշտպանելու համար նշված տարածաշրջանները կարևոր նշանակություն ունեն: Խնդիրը սուբվենցիոն ծրագրերով կարգավորել համայնքները չեն կարող, պատճառը տեղական բյուջեներից պահանջվող համաֆինանսավորումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP