Թրամփն արգելել է Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին մուտք գործել ԱՄՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Թրամփն արգելել է Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին մուտք գործել ԱՄՆ

15:09 26.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի թույլտվության դադարեցման վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Իրանի կառավարությունը ահաբեկչության պետական ​​հովանավոր է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ իր ուժերով հանդերձ, աջակցում է ահաբեկիչներին և անմիջականորեն մասնակցում է ահաբեկչական գործողություններին: Իրանը կամայականորեն ձերբակալում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Իրանական ռեժիմը նպաստում է մարդասիրական ճգնաժամին, սպառնում է իր հարևաններին, կործանարար կիբերհարձակումներ է գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով, որ նման պահվածքը սպառնում է Մերձավոր Արևելքում և դրանից դուրս խաղաղության և կայունության պահպանմանը, ես որոշեցի, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում միջոցներ ձեռնարկել՝ սահմանափակելու և կասեցնելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց անմիջական հարազատների՝ որպես ներգաղթյալ կամ ոչ ներգաղթյալ մուտքն ԱՄՆ»,- շեշտել է Թրամփը:

Առանձին կարգադրությամբ նմանատիպ միջոցառումներ են իրականացվում նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչների դեմ:

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայում սահմանադրական կառավարության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խթանման հարցը՝ ես որոշեցի, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում միջոցներ ձեռնարկել՝ սահմանափակելու և կասեցնելու Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների մուտքն ԱՄՆ»,- ասված է կարգադրության մեջ:

Նշվում է նաև, որ դա չի տարածվում այն ​​անձանց վրա, ովքեր կձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ օգնելու Վենեսուելային վերադարձնելու ժողովրդավարական երկրի կարգավիճակը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP