Պարզվում է՝ Սևանա լճի ջրից ոչ թե 50 մլն խմ, այլ շատ ավելի քիչ կտնտեսենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Պարզվում է՝ Սևանա լճի ջրից ոչ թե 50 մլն խմ, այլ շատ ավելի քիչ կտնտեսենք

18:00 26.09.2019

Սևանա լճից ջրառը դադարեցվել էր սեպտեմբերի 13-ից: Սեպտեմբերի 22-ից այն վերսկսվել է: Սեպտեմբերի 26-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.59 մ, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս տարի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են եղել այն մասին, որ օրենքով սահմանված 170 մլն խմ-ից շատ ավելի քիչ ջրառ կկատարվի: Խոսվում էր 50 մլն տնտեսելու մասին, բայց արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրառի քանակը կազմում է 140.954 միլիոն խմ:

SHANTNEWS.am-ը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և  բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից է այսօր հետաքրքրվել, թե ինչպես հասկանալ այս պարադոքսը:

Ի վերջո, 170 մլն-ից 140 մլն հանելով ամենևին տնտեսված 50 մլն խմ չէ, որ ստանում ենք.

«Թիվը հայտարարվել էր օգոստոսի վերջում, բայց դրանից հետո լրացուցիչ ջրառ  է իրականացվել Սևանա լճից: 50 մլն-ը հնարավոր էլ չէր սահմանել՝ ելնելով բնակլիմայական պայմաններից՝ երաշտի հավանականություն կար և այլն»,- ասել է Վարազդատ Կարապետյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ այս տարի օրենքով սահմանված 170 մլն խմ-ից 25 մլն պակաս ջրառ կկատարվի:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և  բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև այն քայլերին, որոնք միտված են իջեցնել օրենքով սահմանված շեմը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP