18:37 26.09.2019
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը.
«Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ա. Ալհակիմը, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեզին, Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նեստոր Պոպոլիցիո Բարդալեսը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իաբ Ֆաուսինը, հանդիպեցինք 2019թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» նախարարական հանդիպման համար, որը նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին:
Մենք վերահաստատեցինք Աթենքի հռչակագրում և Տիվանակուի հռչակագրում ամրագրված ոգին և շեշտեցինք, որ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» կարևոր հարթակ է անդամ երկրների միջև երկխոսության և մշակութային համագործակցության համար: Մենք նաև վերահաստատեցինք «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» շրջանակներում 2017թ. ապրիլի 23-24-ին Հունաստանի կողմից Աթենքում հյուրընկալված առաջին Ակադեմիական ֆորումի և 2019թ. մարտի 20-22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության կողմից Լա Պաս քաղաքում հյուրընկալված երկրորդ Ակադեմիական ֆորումի ու «Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների հանդիպում» ժողովի եզրակացությունները:
Մենք ընդունում ենք, որ աշխարհը գտնվում է կարևոր զարգացման, փոխակերպման և ճշտգրտման փուլում, սակայն խաղաղությունն ու զարգացումը շարունակում են մնալ մեր ժամանակների ամենաարդիական թեման։ Միևնույն ժամանակ մենք բախվում ենք բազմաթիվ լրջագույն գլոբալ մարտահրավերների։ Տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության և փոխանակումների ամրապնդումը կենսական նշանակություն ունի մարդկային հասարակության հետագա առաջընթացի խթանման, համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման առաջմղման, համատեղ ջանքերով գլոբալ մարտահրավերների դիմագրավման համար:
Մենք վերահաստատեցինք, որ քաղաքակրթությունների բազմազանությունը մեր աշխարհի առանցքային հատկանիշներից է։ Տարբեր ազգեր, էթնիկ խմբեր և քաղաքակրթություններ պետք է հարգեն և միմյանց վերաբերվեն որպես հավասարը հավասարի, պահպանեն աշխարհում յուրաքանչյուր քաղաքակրթության գեղեցկությունն ու քաղաքակրթությունների բազմազանությունը, լինեն բաց և ընդգրկուն, հենվեն միմյանց ուժեղ կողմերի վրա, առաջ շարժվեն ժամանակին համընթաց և բացահայտեն զարգացման նոր հիմքեր: Մենք շեշտեցինք շարունակական հաղորդակցության և համագործակցության միջոցով քաղաքակրթությունների միջև երկխոսությունն ամրապնդելու, մշակույթների և ժողովուրդների միջև փոխըմբռնումը, փոխճանաչումը և հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտությունը: Մենք վերահաստատեցինք միասին աշխատելու անհրաժեշտությունը` մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը խթանելու և պաշտպանելու համար: Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը և այն ապագա սերունդներին փոխանցումը առանցքային նշանակություն ունի հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և հարգանքը խթանելու համար՝ հաշվի առնելով բարդ մարտահրավերները, որոնց աշխարհն առերեսվում է:
Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը նախ և առաջ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատել բազմակարծություն՝ հավատարիմ մնալով փոխադարձ հարգանքի, ազնվության, արդարության և փոխշահավետ համագործակցության հայեցակարգերին, հիմնվելով միջազգային հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի և հիմնարար նորմերի վրա:
Մենք մեր աջակցությունը հայտնեցինք Չինաստանին՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումը Պեկինում անցկացնելու կապակցությամբ և հանձնառություն ստանձնեցինք շարունակել սերտ հաղորդակցությունը և համագործակցությունը»:
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...