Փաշինյանը ԵՊՀ-ի առաջ խնդիր դրեց 10 տարում տեղ գտնել ուժեղագույն 500 համալսարանների շարքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Փաշինյանը ԵՊՀ-ի առաջ խնդիր դրեց 10 տարում տեղ գտնել ուժեղագույն 500 համալսարանների շարքում

18:18 27.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետը նշեց՝ այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետի հիմքի վրա, ցույց է տալիս այն գործնական ու պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենա պետական և գիտական այդ կառույցը:

Փաշինյանն ասաց՝ խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը. դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ, և նոր պայմաններում մեր ինքնությունը ձևակերպելու, մեր ժառանգությունը ուսումնասիրելու և դասակարգելու խնդիր կար: Ըստ վարչապետի՝ այդ խնդիրն էր, որ հաջողությամբ լուծեց ԵՊՀ-ն՝ ըստ էության, լուծելով մեր անցած, ընթացիկ պատմության կարևորագույն արժեքները և այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում:

«Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ: ԵՊՀ-ում, ի վերջո, կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որ նույնպես պիտի ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում: Այս ամենի արդյունքը, ի վերջո, ի ցույց դրվեց 1965 թվի մեր ազգային զարթոնքի միջոցով, որը հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք և պատճառ: Այս ամենի արդյունքում է, որ 1988թ. մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով պիտի տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը: Այս ողջ պատմության մեջ մեր ժողովրդի 20-րդ դարի պատմության մեջ ԵՊՀ-ն ունեցավ իսկապես անկյունաքարային և շրջադարձ նշանակություն»,- ասաց նա:

Վարչապետի գնահատմամբ՝ ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, քանի որ նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին 20-րդ դարի կյանքի ընթացքում: Տոնական այս օրը Փաշինյանը բոլորին մաղթեց, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինեն վերականգնել ԵՊՀ երբեմնի փառքը, երբեմնի մեծությունը՝ շեշտելով, որ դա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով:

Ըստ Փաշինյանի՝ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, ԵՊՀ-ն էլ՝ մասնավորապես, պիտի դառնա ՀՀ բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը, պիտի դառնա բուհ, որ աշխարհին ունի առաջարկելու շատ բան և պատրաստ է վերցնել նորարարական գաղափարներ ու դրանցով ապահովել համակարգի հետագա զարգացումները:

Կառավարության ղեկավարը ԵՊՀ համար խնդիր ձևակերպեց, այն է՝ մայր բուհն առաջիկա տասը տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում:

«Սա մի խնդիր է, որի լուծման համար պետք է համատեղենք մեր ուժերը և ԵՊՀ-ն վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ: Առաջիկա 100 տարին թող լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան, իսկ շարունակությունը թող ձևակերպեն արդեն 100 տարի հետո այս ամբիոնից խոսողներն ու այս դահլիճում նստողները»,- նշեց Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

BACK_TO_TOP