18:28 27.09.2019
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:
Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվեցին առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:
Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում, այդ թվում՝ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը:
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...
11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...