Ժակ Շիրակը՝ քաղաքական գործիչների հուշերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Ժակ Շիրակը՝ քաղաքական գործիչների հուշերում

23:09 27.09.2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր:

«Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին՝ հայրենակիցներին ուղղված իր ուղերձում:

«Ավելի քան 40 տարվա քաղաքական կարիերան Ժակ Շիրակին հարազատ դարձրեց, նշանակություն չունի արդյոք մենք կիսում ենք նրա գաղափարները կամ կռիվները, մենք բոլորս տեսնում ենք մեզ այս մարդու մեջ, ով նույնացվում է մեզ հետ և ով համախմբում է մեզ»:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

 «Նրա հիշատակը կմնա Ֆրանսիայի պատմության մեջ, ինչպես նաև մեր հայրենակիցների սրտերում: Սա իմ կյանքի մի մասն է, որն այսօր անհետանում է»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենն անվանել է Շիրակին «Մեծագույն եվրոպացի, իսկական առաջնորդ, ով ոգեշնչում էր սերնդին»:

Իսկ կառույցի հեռացող ղեկավար Ժան Կլոդ Յունկերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր Եվրոպան կորցնում է իր առաջատար գործիչներից մեկին, Ֆրանսիան՝ մեծագույն պետական այրի, իսկ ես՝ հավատարիմ ընկերոջ»։

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անվանել է Շիրակին կլիմայի պաշտպան:

«Ժակ Շիրակը եղել է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի իսկական պիոներ, քանի որ նա այս հարցը դրել էր միջազգային օրակարգի կենտրոնում դեռ վաղուց: Ֆրանսիան կորցրեց մեծագույն պետական գործչի, լիովին նվիրված ժողովրդավարությանը և միջազգային համագործակցությանը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև՝ զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով։ Հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նախագահ Շիրակը, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր»:

Ժակ Շիրակի կառավարման տարիներին ամրապնդվել են հայ-ֆրանսիական կապերը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը Ֆրանսիայում ընդունվել է նրա օրոք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող առաջին օրինագիծը՝ ևս:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ պետական այցով եղել է Հայաստանում: Իր այցի նախօրեին նա ասել էր.

«Հայաստան գնալը հասարակ բան չէ»:

Իսկ Հայաստան ժամանելուն պես նրա առաջին հանդիպումը եղել է Արարատի հետ: Նա հայերին համարում էր Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդ, իսկ Ֆրանսիայում ապրող հայերին՝ երկրի արժանի զավակներ:

Շիրակի մահվան առթիվ նրա մահվան օրը անջատվել են Էյֆելյան աշտարակի լույսերը, իսկ Փարիզի բոլոր կառավարական շենքերի և հաստատությունների վրա իջեցվել են պետական դրոշները:

Շիրակի մահվան կապակցությամբ նախագահ Մակրոնը սեպտեմբերի 30-ը հայտարարել է համազգային սգո օր և նշել, որ բաց կլինեն Ելիսեյան պալատի դռները, որտեղ մարդիկ կարող են գրել իրենց ցավակցությունները սգո մատյանում:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի  Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը, իր դստեր կողքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 31.07.2025

SHANTNEWS

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

17:40 31.07.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

17:09 31.07.2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

16:58 31.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...

BACK_TO_TOP