20:18 27.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին՝ Սահակ Մինասյանին: Մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Սահակ Մինասյանի հետ, որը նախ ճշտել է, թե որ քրեական գործի մասին ենք ցանկանում պարզաբանում ստանալ, ապա, լսելով այսօր առաջադրված մեղադրանքի մասին, այն համարել է թյուրիմացություն:
«Միայն կասեմ,որ դա թյուրիմացություն է,ինձ հետ բացարձակ կապ չունի: Վաղեմության ժամկետը հաշվի առնելով՝ գործը պետք է կարճվեր, ես եմ պնդել, որ քննությունը շարունակվի, ևիրական մեղավորները հայտնաբերվեն ու կրեն իրենց պատիժը»,-մեկնաբանել է ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, որը մյուս հարցերին պատասխանելուց հրաժարվել է:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տարածած հայտարարության՝ Ս.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք,որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2002-2016թթ. ընթացքում զբաղեցնելով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը՝ Ս. Մ.-ն առանց որևէ հիմքի ներգրավվել է «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200 քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 100 քմ հողամասեր առանձնացնելու գործընթացում:
17:00 11.07.2025
Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...
16:50 11.07.2025
Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...
16:40 11.07.2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելունՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...
16:38 11.07.2025
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցելՀանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...
16:27 11.07.2025
ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներովՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...
16:15 11.07.2025
Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...