Տանտիրուհին բացահայտել է, թե հանրահայտ բլոգերն իր տանն ինչ խառնաշփոթ է սարքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Տանտիրուհին բացահայտել է, թե հանրահայտ բլոգերն իր տանն ինչ խառնաշփոթ է սարքել

15:10 29.09.2019

Weibo հանրահայտ չինական սոցիալական հարթակում բլոգեր Lisa Li-ն ունի 1,1 միլիոն հետևորդ:

Աղջիկը երկրպագուներին ցուցադրում էր իր շքեղ կյանքի լուսանկարները, բայց պարզվել է, որ արտաքին փայլի ետևում շատ տհաճ պատկեր է: Չեն անունով տանտիրուհին, ում՝ Չինաստանի Սիան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալել էր Lisa Li-ն, բացահայտել է հանրաճանաչ բլոգերի գաղտնի կյանքը:

Աղջիկը դադարել էր պատասխանել տանտիրուհու զանգերին և հաղորդագրություններին և չէր կատարում կոմունալ վճարումները: Տանտիրուհին գնացել է վարձակալված բնակարան՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իր գույքի հետ,  և այնտեղ սարսափելի տեսարանի է ականատես եղել: Բնակարանը գտնվել է սարսափելի վիճակում. ամենուր կեղտ, աղբ, փտած սնունդ: Չենը սարսափել է. տանը տիրող խառնաշփոթը տեսանկարահանել է և տեղադրել համացանցում: Ըստ նրա խոսքերի՝ նույնիսկ տների մաքրությամբ զբաղվող ընկերություններն են հրաժարվել մաքրել այդ «խոզանոցը»:
Տեսանյութը ցնցել է աղջկա հետևորդներին: Նրանք սովոր էին տեսնել գլամուրային բլոգերի օգտահաշվում էլիտար ռեստորաններից
և շքեղ տոնակատարություններից լուսանկարներ: Շատերը բացասական մեկնաբանություններ են գրել աղջկա կեղծ կյանքի մասին
և դադարել են հետևել նրա էջին:

Այդ ամենից հետո աղջիկը որոշել է հայտարարությամբ հանդես գալ: Նա ներողություն է խնդրել տանտիրուհուց՝ խոստանալով ամեն ինչ ինքնուրույն մաքրել: Իրեն արդարացնելու համար նա նաև նշել է, թե հիվանդանոց է ընկել, այնուհետև շտապ մեկնել գործուղման
ինչն էլ հանգեցրել է նման խառնաշփոթի: Բացի այդ, նա ասել է, թե չի ցանկացել իր շանը վստահել այլ մարդկանց, ուստի թողել է
տանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

BACK_TO_TOP