15:52 29.09.2019
Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է: Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ:
«Ջոկեր» (Joker)
Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին:
Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ ծաղրածու Արթուր Ֆլեքը վերածվում չարագործի, որից սարսափում է ողջ աշխարհը:
«Մալիֆիսենտա 2» (Maleficent: Mistress of Evil)
Պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին:
Սա արկածային ֆիլմի շարունակությունն է, որը մեծ էկրաններին է դուրս եկել 2014 թվականին:
Մի քանի տարի անց, Մալիֆիսենտան (Անջելինա Ջոլի) անիծում է թագավորի դուստր Ավրորային (Էլ Ֆենինգ): Կախարդն ու երիտասարդ թագուհին անում են ամեն ինչ, որպեսզի չար ուժերից պաշտպանեն անտառը և դրա բնակիչներին:
«Մարդ-
Պրեմիերա՝ հոկտեմբերի 10:
Ֆանտաստիկ մարտաֆիլմի հիմքում ընկած է «Շազամ» և «Ընդմիշտ Շրեկ» ժապավենների վրա կատարած աշխատանքներով հայտնի Դարեն Լեմկեի պատմությունը: «Մարդ-
Ֆիլմի գլխավոր հերոս Հենրի Բրոգենը (Ուիլ Սմիթ) աշխատել է որպես վարձու մարդասպան: Տղամարդը որոշում է թոշակի անցնել և վերջապես խաղաղ ապրել: Նա հանդիպում է մի երիտասարդի, ով ապշեցուցիչ կերպով նման է իրեն: Հենրին ձգտում է պարզել, թե որտեղից է հայտնվել իր կլոնը:
«Ջեքսի» (Jexi)
Պրեմիերան կլինի հոկտեմբերի 10-ին:
Կինոն ստեղծողները շարունակում են պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր ապագան և ակտիվորեն նկարահանում են արհեստական ինտելեկտի վերաբերյալ ժապավեններ: Այդպիսի մի կինոֆանտազիա է «Ջեքսի» կատակերգությունը:
Օրվա ընթացքում գլխավոր հերոսը ձանձրալի աշխատանք է կատարում, իսկ երեկոն անցկացնում է համացանցում: Վերջերս նա գնել է սմարթֆոն, որն ունի զարմանալի ֆունկցիա: Վիրտուալ օգնական «Ջեքսին» ոչ միայն կարող է պատասխանել իր տիրոջ հարցերին, այլև համացանցում գտնել այն ամենը, ինչ հարկավոր է:
«Անձրևոտ օր Նյու Յորքում» (A Rainy Day in New York)
Պրեմիերա՝ 17 հոկտեմբերի:
Վուդի Ալլենի երկրպագուները երջանկությունից իրենց տեղը չեն գտնում: Պատճառն այն է, որ շուտով էկրաններին կհայտնվի նոր ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորն ու սցենարիստն իրենց կուռքն է:
Իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Կինը սկսնակ լրագրող է, որն անչափ ուրախանում է հայտնի ռեժիսորից հարցազրույց վերցնելու հնարավորությունիցամբ: Սակայն անձրևը փչացնում է բոլոր ծրագրերը…
13:45 11.07.2025
Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...