ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը

16:05 29.09.2019

Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին:

«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,-հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպամության ճանաչման և հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոկտոր Մաքքալպին ընդգծել է միասնության կարևորությունը նպատակներին հասնելու համար, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,-ասում է նա:

Նա կոչ է արել դասեր քաղել մարդկության հանդեպ կատարած այլ հանցագործությունների ճանաչման և հատուցման օրինակներից՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը դադարում է միայն այն ճանաչելուց հետո:

«Պետք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն հանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ ցեղասպանությունը ժխտվում է, այն շարունակվում է»,- նշում է Մաքքալպին:

Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարևոր է նաև Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ հատուցումն ավելի խորը երևույթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է հանցագործության գիտակցումն ու ճանաչումը, որից հետո միայն հնարավոր է խոսել հատուցման ձևերի մասին:

Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը ևս համամիտ է՝ հատուցումն ու ճանաչումը փոխկապակցված են, իսկ հատուցման համար անհրաժեշտ է ցեղասպանության հանցանքի ճանաչում: Հայոց ցեղասպանության հարցում, ըստ Համբարյանի, հնարավոր է հասնել ճանաչմանը աշխարհում կոնսենսուսի ձևավորման միջոցով, որի արդյունքում Թուրքիան, միայնակ մնալով, ստիպված է լինելու ճանաչել իրողությունը: Դա էլ, ըստ Համբարյանի, ճանապարհ կհարթի հատուցման տարբեր ձևերի շուրջ երկխոսությանը:

«Սա յուրահատուկ չէ միայն հայերի համար: Աշխարհում յուրաքանչյուր տեղում կա այն ընկալումը, որ երբ հանցանք է կատարվում, ապա ոճրագործները նախ պետք է ընդունեն իրենց մեղքը, ճանաչեն այն և ճանապարհ գտնեն վերականգնելու արդարությունը զոհերի նկատմամբ»,- ասում է Արամ Համբարյանը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով էլ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման խնդիրը ունի որոշակի տարբերություն, օրինակ Հոլոքոստի հետ՝ իրավական հիմքերից ելնելով: Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը չունի Նյուրենբերգի նախադեպ, ուստի անհրաժեշտ են նոր և ստեղծագործ մոտեցումներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել այս հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

BACK_TO_TOP