Զարթոնքի համայնքապետը խախտել է իր իսկ մատնանշած պայմանավորվածությունը՝ մրցակցին չշնորհավորելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Զարթոնքի համայնքապետը խախտել է իր իսկ մատնանշած պայմանավորվածությունը՝ մրցակցին չշնորհավորելով

17:00 30.09.2019

Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով կրկին պայքարում էր համայնքի ղեկավարի պաշտոնի համար, երեկ SHANTNEWS.am-ին ասել էր, որ կխոսի ընտրության հաջորդ օրը և «շատ ուժեղ կխոսի»:

Այսօր նախկին համայնքապետն անջատել է հեռախոսը, անհասանելի է լրագրողների համար:  SHNATNEWS.am-ը հետաքրքրվել է Պարույր Սարգսյանի մրցակից նորընտիր Սամվել Աղաջանյանից, թե արդյոք շնորհավորանքներ ստացել է նախկին գյուղապետից.

«Ո´չ, չեմ ստացել, իրեն չեմ էլ հանդիպել, զանգ էլ չեմ ստացել»,- ասել է Աղաջանյանը՝ հավելելով, որ համայնքապետարան` որպես ղեկավար, կգնա այն ժամանակ, երբ ԿՀԸ-ի իր՝ համայնքապետ ընտրված լինելու մասին փաստաթուղթը գա:

Ինչպես արդեն ասել ենք, նախկին համայնքապետը երեկ վստահեցրել է, որ պարտվելու պարագայում պատրաստ է շնորհավորել մրցակցին.

«Մենք պայմանավորվածություն ունենք, որ մեկս մեկին պետք է շնորհավորենք»,- ասել էր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ․

Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն

Պարույր Սարգսյան՝ 436 ձայն

17՝ անվավեր։

Հին գյուղապետը պարտվել է 86 ձայնի տարբերությամբ։

Ասում էին, թե հնարավոր է, որ այստեղ ևս կրկնվի Ուրցաձորի պատմությունը: Թերևս հիշեցնենք, թե որ պատմության մասին է խոսքը: Ուրցաձորում` որոշ ժամանակ առաջ, գյուղացիները ոտքի կանգնեցին՝ համայնքապետի հրաժարականի պահանջով: Բողոքի ակցիաներ, բանավեճեր, ծեծկռտուք, քրեական գործեր:

Գյուղապետարանի մուտքն էին փակել՝ թույլ չտալով համայնքապետին աշխատավայր մտնել: Ռաֆիկ Անդրեասյանը, ի վերջո, հրաժարական տվեց, բայց երբ արտահերթ ընտրություն նշանակվեց, նա կրկին թեկնածություն առաջադրեց ու ընտրվեց: Զարթոնքի նախկին համայնքապետի պարագայում պատմությունը նույնն է մինչ ընտրվելու պահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP