Ապօրինի հատել են 131 հատ ծառ՝ պատճառելով 4. 920 000 դրամի վնաս. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

Ապօրինի հատել են 131 հատ ծառ՝ պատճառելով 4. 920 000 դրամի վնաս. ՔԿ

16:50 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է  ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու  ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 116 հատ ծառի կոճղ, որոնց կապակցությամբ կազմվել են անտառխախտման արձանագրություններ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ էին  ձեռք բերվել այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով ծառահատումներն իրականացվել են Լոռու մարզի բնակիչների կողմից՝ ծնված 1986, 1988, 1987 և 1984թթ.:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ Լոռու մարզի նշված բնակիչները, վառելափայտ վաճառելու նպատակով, 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տարբեր անտառպետությունների տարածքներից, բենզասղոցի գործադրմամբ, ապօրինի հատել են ընդհանուր 131 հատ ծառ, դրանք մասնատելով պատրաստել վառելափայտ, տեղափոխել, վաճառել՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի` 4. 920 000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին՝ 1988թ. ծնված տղամարդուն, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով մեղադրյալներից մեկը՝ Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը, թաքնվում է քննությունից, ուստի՝ նրա բացակայության պայմաններում որոշումներ են կայացվել՝ նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին:  Նրա  վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և կատարվում էր նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն  իրականացնող մարմին:

Նրա մասով քրեական գործի  նախաքննությունը ևս ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP