18:25 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց հայրապետը հույս է հայտնել, որ Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած այցելությունը կնպաստի Հայաստանի և Սինգապուրի միջև ձևավորված հարաբերությունների և առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում, որոնք զարգանում են և նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, մասնավորապես, Սինգապուրի հայ համայնքի ունեցած դերին, ապա ի դեմս վարչապետի իր գնահատանքը հայտնել երկրի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
Հայոց հայրապետը գոհունակությամբ խոսել է նաև Սինգապուրում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա նաև իր հոգևոր հովիվը, ով կկազմակերպի համայնքի հոգևոր կյանքը: Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին ներկայացրեց, որ Սինգապուրի հայկական եկեղեցին հանդիսանում է միջեկեղեցական համագոյակցության և միջկրոնական երկխոսության միջավայր և, քրիստոնեական շատ համայնքներ, որոնք չունեն եկեղեցի Սինգապուրում, իրենց ծիսական արարողություններն անցկացնում են հայկական եկեղեցում: Հայոց հովվապետը տեղեկացրել է վարչապետին Սինգապուրի հայկական եկեղեցու հիմնադրման հոբելյանի կապակցությամբ 2020 թվականին ծրագրվող հայրապետական այցի մասին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և զրույցի համար՝ Սինգապուրի վարչապետն անդրադարձավ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին:
Պարոն Լի Սյեն Լուն, խոսելով Սինգապուրի հայ համայնքի մասին, հաստատել է, որ համայնքի անդամները մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքի տարբեր ասպարեզներում: Վարչապետն անդրադարձել է նաև պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում, ինչպես նաև Սինգապուրում ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:
Հանդիպումից հետո Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...