18:11 01.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2019 թվականի օգոստոսի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 108.041.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 33 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 103.759.020 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 կաղնի, 1 հաճարենի, 5 քամատապալ կաղնի, 1 տանձենի) հաշվարկվել է 548.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,94 խմ վառելափայտ)՝ 69.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (տարբեր տեսակի 1424 հատ ծառ) հաշվարկվել է 102.359.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք (18,25 խմ վառելափայտ, 1,17 խմ թափուկ վառելափայտ, 355 պարկ փայտածուխ), որից 9-ով հաշվարկվել է 779.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղի) հաշվարկվել է 2.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ բուսածածկ տարածքների հրդեհի 2 դեպքով (խոտ, խոզան, թփեր, գիհի տեսակի ծառեր) գործի նյութերը գտնվում են ՀՀ ոստիկանությունում հետագա ընթացքն ապահովելու համար: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 3 դեպք։
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի արդյունահանման 3 դեպքով (1697 հատ՝ 816.5 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 4.082.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Սյունիք՝ ջրօգտագործման կանոնների խախտման 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է 1 ստուգում։ Արագածոտն՝ նախկինում «Վակուֆլօ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք։
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազի տարհանման 1 դեպքով հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 6 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 670.200 ՀՀ դրամ»:
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...