18:28 01.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները:
Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում: Դրա հիման վրա ստանալով համայնքի ավագանու համաձայնությունը՝ 60 հա մակերեսով նշված հողատարածքը ներկայացրել է աճուրդի, ինչից հետո չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների կարգը և ձևական աճուրդ կազմակերպելով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի որդուն օտարել է 486.000.000 դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսով՝ 153.300.000 դրամով:
Բացի դրանից՝ նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտվելով տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինության անգործությունից, Ջերմուկ համայնքի Հեր-Հեր գյուղի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինությունը նախագծով և նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքները կատարել է մասնակի և կազմելով իրականությանը չհամապատասխանող կեղծ կատարողական ակտեր՝ համայնքի ֆինանսական միջոցներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.450.000 դրամ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...