Պատգամավորների աշխատավարձերը չեն փոխվելու նվազագույն աշխատավարձի բարձրացումից․ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Պատգամավորների աշխատավարձերը չեն փոխվելու նվազագույն աշխատավարձի բարձրացումից․ Կարապետյան

13:00 02.10.2019

Ազգային ժողովում քննարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամի հասցնելու հարցը։ Պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացրած Վարազդատ Կարապետյանին խնդրեց հաստատել, որ նվազագույնի բարձրացումը չի բարձրացնելու նաև պատգամավորի աշխատավարձը։

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ իրենք հատուկ դիտարկել են նաև այդ հարցը և փաթեթում ներառել են նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը կարգավորող օրենքի փոփոխություն, որի արդյունքում սահմանվել է, որ պաշտոնյաների բազային աշխատավարձի վրա չի ազդելու նվազագույն աշխատավարձի փոփոխությունը։

«Եվ ես հաստատում եմ՝ պատգամավորների աշխատավարձը չի փոխվելու այս փոփոխությամբ։ Հուսով եմ՝ չհիասթափեցրի»,- ժպտալով ասաց Կարապետյանը։

«Դժվար է ասել՝ դա լավ է, թե վատ»,- կատակը շարունակեց Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ բազային աշխատավարձը Հայաստանում 2019 թվականի բյուջեի համաձայն՝ 66 հազար 140 դրամ է, և նույն մակարդակը, ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի, պահպանվելու է նաև հաջորդ տարի։ Արդյունքում, ըստ պաշտոնյաների վարձատրության մասին կարգավորումների․

  • ԱԺ պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է (բազային աշխատավարձի 10-ապատիկը)՝ ներառյալ հարկերը։ Հենց այդքան է ստանում պատգամավոր Սոնա Ղազարյանը, որ ուղղում էր հարցը։
  • ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 793 հազար 680 դրամ է (բազային աշխատավարձի 12-ապատիկը)՝ ներառյալ հարկերը։ Հենց այդքան է ստանում Վարազդատ Կարապետյանը, որ ներկայացրել է նախագիծը և մշտական հանձնաժողովի նախագահ է։
  • ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 190 հազար 520 դրամ է (բազային աշխատավարձի 18-ապատիկը)՝ ներառյալ հարկերը։ Հենց այդքան է վաստակում Արարատ Միրզոյանը, որ կատակում էր նախագծի վերաբերյալ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը

14:20 05.05.2025

Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը

Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

14:13 05.05.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաեւ բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ: […] ...

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

14:07 05.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած […] ...

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

14:03 05.05.2025

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

Նախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […] ...

Մեքսիկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ երկրաշարժ

13:58 05.05.2025

Մեքսիկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ երկրաշարժ

Մեքսիկայի Չիապաս նահանգում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Տեոպիսկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 16,2 հազար մարդ։ Օջախը գտնվել է 261 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կբարձրացվի սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախատեսված վարչական տուգանքի չափը

13:53 05.05.2025

Կբարձրացվի սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախատեսված վարչական տուգանքի չափը

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր […] ...

BACK_TO_TOP